Սալմանասար I
From Wikipedia, the free encyclopedia
Սալմանասար I, գահակալել է մ․թ․ա․ 1274–1245 թվականներին (այլ տվյալներով՝ մ․թ․ա․ 1280–1261 թվականներին[1])։
Սալմանասար I | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 14-րդ դար |
Մահացել է՝ | մ.թ.ա. 13-րդ դար |
Երկիր | Ասորեստան |
թագավոր և գերիշխան | |
Հայր | Ադադ-նիրարի I |
Երեխաներ | Թուկուլտի-Նինուրտա I |
Մեծ Զաբի (Զավ) գետաբերանի մոտ, առևտրական ուղիների խաչմերուկում, հիմնել է նոր մայրաքաղաք՝ Քալախը (Քալաք)։ Գահակալման առաջին տարիներին արշավել է հյուսիսային՝ Ուրարտու երկրի ցեղային միությունների դեմ, գրավել ութ երկիր, ընկճել Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող կուտիներին, այդտեղ հիմնել ասուրական գաղթավայրեր։ Օգտվելով Խեթական պետության և Եգիպտոսի միջև պատերազմից՝ ջախջախել է խեթերի դաշնակից Միտաննիի զորքը և նրան օգնության եկած խեթական և արամեական ջոկատները, կործանել Միտաննին։ Սալմանասար I-ի հաջողությունները հարկադրել են եգիպտական փարավոն Ռամզես II-ին և խեթական թագավոր Խատտուսիլի III-ին հաշտություն կնքել և դաշինք ստեղծել Սալմանասար I–ի դեմ։ Խատտուսիլի III Բաբելոնի քասիտական հարստության թագավորներին դրդել է հարձակվել Ասորեստանի վրա, սակայն Սալմանասար I ջախջախել է բաբելական զորքը և ամրապնդել իր դիրքերը հարավում։