Սալոնիկի գրավում (904)
From Wikipedia, the free encyclopedia
Սալոնիկի գրավում, 904 թվականին արաբ ծովահենների կողմից Բյուզանդական կայսրության նշանակությամբ երկրորդ քաղաք Սալոնիկի գրավումը և թալանը։ Համարվում է Բյուզանդական կայսրության 10-րդ դարի մեծագույն աղետներից մեկը։
Մուսուլմաններին առաջնորդում էր բյուզանդացի դավաճան Լեո Տրիպոլացին։ Արշավանքի սկզբնական նպատակը Կոստանդնուպոլիսն էր, սակայն, որոշելով հարձակվել Սալոնիկի վրա, նրանք անակնկալի մատնեցին Բյուզանդական կայսրությանը, որի նավատորմը չհասցրեց ժամանակին պատասխան տալ։ Քաղաքի պարիսպները, հատկապես ծովի կողմից, վատ վիճակում էին, իսկ քաղաքի երկու հրամանատարները տալիս էին իրար հակասող հրամաններ։
Կարճ պաշարումից հետո արաբները հուլիսի 31-ին կամ 29-ին մտան քաղաք։ Թալանը շարունակվեց շուրջ մեկ շաբաթ, որից հետո արաբները ետ վերադարձան Լևանտի իրենց հենակետերը։ Ընդհանուր առմամբ ''սարակինոսները'' ազատեցին 4,000 մուսուլման գերու, գրավեցին 60 նավ[1] և մեծ ավարի հետ իրենց հետ տարան նաև 22,000, հիմանակում երիտասարդ[2] գերու։ Հետագայում գերիների մեծ մասը, այդ թվում պաշարման ականատես Հովհաննես Կամինիատեսը, փրկագնի և մուսուլման գերիների դիմաց ազատ արձակվեցին։