Սախարոզ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Սախարոզ (սուկրոզ, շաքարեղեգի շաքար) C12H22O11, կենցաղում` ուղղակի շաքար, օլիգասախարիդների խմբի դիսախարիդ, կազմված է երկու մոնոսախարիդներից` α-գլյուկոզից և β-լևուլոզից։
Սախարոզ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₂H₂₂O₁₁ |
Մոլային զանգված | 5,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,59 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 183 °C և 188 °C[3] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 367 ± 1 ℉[2] և 320 ± 1 ℉[2] |
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg[2] |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 57-50-1 |
PubChem | 5988 |
EINECS համար | 200-334-9 |
SMILES | C(C1C(C(C(C(O1)OC2(C(C(C(O2)CO)O)O)CO)O)O)O)O |
ЕС | 200-334-9 |
RTECS | WN6500000 |
ChEBI | 5768 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Սախարոզը բնության մեջ մեծ տարածվածություն ունեցող դիսախարիդ է։ Այն հանդիպում է շատ մրգերում, պտուղներում, հատապտուղներում։ հատկապես մեծ է սախարոզի պարունակությունը շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում, որոնք օգտագործվում են շաքարի արդյունաբերական արտադրությունում։
Սախարոզն ընկնելով աղիներ` բարակ աղու ալֆա գլյուկոզիդազայով արագ հիդրոլիզացվում է գլյուկոզի և ֆրուկտոզի, որոնք հետո ներծծվում են արյան մեջ։ Ալֆա գլյուկոզիդազայի ինհիբիտորները, օրինակ ակարբոզը, կանգնեցնում են սախարոզի, ինչպես նաև ալֆա գլյուկոզիդազայով հիդրալիզացվող այլ ածխաջրերի, օրինակ, օսլայի ճեղքումը և ներծծումը։ Դա օգտագործվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման ժամանակ[4]։