հայ լրագրող, խմբագիր From Wikipedia, the free encyclopedia
Սահակ Կիրակոսյան (1895 - օգոստոսի 9, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։
Սահակ Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | 1895 |
Մահացել է | օգոստոսի 9, 1970 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | լրագրող և խմբագիր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Երիցու գյուղում։ 1914 թվականին ընտանիքով գաղթել է Հարավային Կովկաս և բնակություն հաստատել Թիֆլիսում։ Այստեղ բանվորություն է արել Զարդարյանի կաշեգործարանում, ապա՝ Քյոռօղլյանների տեքստիլ ֆաբրիկայում։
Նրա առաջին հոդվածները տպագրվել են Թիֆլիսում լույս տեսնող «Կարմիր աստղ» և «Մարտակոչ» թերթերում։ 1926 թվականին ավարտել է Երևանի համալսարանի իրավատնտեսագիտական ֆակուլտետը։ 1931-1933 թվականներին սովորել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի գրականության և արվեստի ինստիտուտում։ Աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում, կուսհրատում (խմբագիր, ապա՝ տնօրեն), Հայպետհրատում (գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ)։ Երկար տարիներ դասախոսել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1947 թվականին դիսերտացիա է պաշտպանել (Նաիրի Զարյանի ստեղծագործության մասին) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.