Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում (2017)
From Wikipedia, the free encyclopedia
Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում 2017(թուրքերեն՝ 2017 Türkiye anayasa değişikliği referandumu), սահմանադրական հանրաքվե Թուրքիայում, որը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 16-ին[1]։ Հանրաքվեին փոփոխության են դրվել Թուրքիայի սահմանադրության 18 հոդվածներ, որոնցով նախատեսվում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել դեպի նախագահական կառավարման ձև։ Բացի այդ նախատեսվում է նաև վարչապետի պաշտոնի վերացում, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորների թվի ավելացում և բարեփոխում[2][3]։