![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Bataille_des_Fronti%25C3%25A8res.svg/langhy-640px-Bataille_des_Fronti%25C3%25A8res.svg.png&w=640&q=50)
Սահմանամերձ ճակատամարտ (1914)
From Wikipedia, the free encyclopedia
Սահմանամերձ ճակատամարտ ճակատամարտերի շարք Ֆրանսիայի արևելյան սահմանին և Բելգիայի հարավում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում։ Ճակատամարտի ռամզական մարտավարությունը Ֆրանսիայի կողմից նախագծել էր գեներալ Ժոզեֆ Ժոֆրեն համաձայն նախագիծ XVII-ի, իսկ Գերմանիայի հարձակողական մարտավարության հեղինակն էր Հելմութ ֆոն Մոլտկե կրտսերը։ Գերմանացիները իրենց զորքերը կենտրոնացրեցին աջ (հյուսիսային) թևում, նպատակն էր անցնել Բելգիայի տարածքով և հարձակվել Ֆրանսիայի վրա թիկունքից, սակայն նրանց դիմակայեցին գեներալ Շառլ Լանզերակի հինգերորդ բանակը հյուսիս արևմուտքից և Բրիտանական էքսպեդիցիոն զորքեր (ԲԷԶ) նրանց ձախ թևից։ Ֆրանկո-բրիտանական զորքերը հետ մղվեցին գերմանացիների գրոհների արդյունքում և գերմանացիները հնարավորություն ստացան ներխուժել հյուսիսային Ֆրանսիա։ Ֆրանկո-բրիտանական զորքերի դիմադրությունը թույլ տվեց Ֆրանսիային ժամանակ շահել և կազմակերպել Փարիզի պաշտպանություն, արդյունքում տեղի ունեցավ Մառնեի առաջին ճակատամարտը։
Սահմանամերձ ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||
![]() Սահմանամեձ գործողության քարտեզ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
![]() ![]() ![]() |
![]() | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
![]() ![]() ![]() |
![]() | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
![]() ![]() ![]() |
1.300.000 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
![]() ![]() ![]() |
206.515 (օգոստոս) 99.079 (1–10 սեպտեմբեր) |