Սահմի
From Wikipedia, the free encyclopedia
Սահմի, հայկական տոմարի երրորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է հոկտեմբերի 10-ին և վերջացել նոյեմբերի 8-ին։ Ըստ Անանիա Շիրակացու և Գրիգոր Տաթևացու՝ այն Հայկ Նահապետի դուստրն է։ Ըստ Վանական Վարդապետի՝ սահմին ծագել է սահման բառից, քանի որ այդ ամսին մարդիկ սահմանում էին ձմռան նախապատրաստական աշխատանքները, գնում շուկա, հավաքում բերքը և այլն։ Ըստ Ստեփանոս Մալխասյանցի՝ այն ծագել է «սերմ» բառից, որպես աշնանացան սերմը ցանելու ամիս։ Նաև կա մի ավանդույթ ըստ որի սահմի ամսվա Միհր օրը տոնվել է նաև Վահագն Վիշապաքաղի տոնը։
- Այս հոդվածը Սահմու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սահմի (այլ կիրառումներ)։