Արման Արմենի Սաղաթելյան (օգոստոսի 26, 1975(1975-08-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հեռուստահաղորդավար, Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն (2016-2017 թթ.)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաղաթելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Արման Արմենի Սաղաթելյան, Ծնվել է ...
Փակել
1992 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1992-1997 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 1997-2000 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։
- 1991 թ. Հայկական հեռուստատեսության «Գործ» հաղորդման համահեղինակ ու հաղորդավար։
- 1997- 1999 թթ. — ծառայել է Հայաստանի զինված ուժերում՝ որպես թղթակից և «Զինուժ» հեռուստահաղորդման հաղորդավար։
- 2000 -2010 թթ. — աշխատել է որպես ՀՀ ՊՆ քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար։ Հայաստանի զինված ուժերի պահեստազորի կապիտան։
- 2003 - 2004 թթ. — Հայաստան համահայկական հիմնադրամի որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետև՝ հասարակայնության հետ կապերի վարչության պետ։
- 2003 թվականից «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» (APRA) փոխնախագահ, 2015 թ. հոկտեմբերից՝ նախագահ։
- 2005 - 2007 թթ. - «Շանթ» հեռուստաընկերությունում վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը։
- 2010 - 2011 թթ. — Հայաստանի նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդական։
- 2011 - 2012 թթ. — «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն։
- 2012 - 2013 թթ. — Պանարմենիան Մեդիա Գրուպի գլխավոր տնօրենի տեղակալ։
- 2013 թ. ապրիլի 17-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Նախագահի մամուլի քարտուղար[1]։
- 2015 թ. հուլիսի 18-ին ներկայացրել է հրաժարականի դիմում, որը նույն օրը բավարարվել է Հայաստանի Նախագահի կողմից և Արման Սաղաթելյանն ազատվել է Հայաստանի Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից[2]։
- 2016 թ. փետրվարի 3-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն[3]։
- 2017-2018 թթ․-պատգամավոր-ՀՀԿ։
- 2019 թ․-ից դուրս է եկել քաղաքականությունից, հիմնադրել Քառյակ մեդիան։
- Եղել է Նոր հայեր ՈՒՀԱ-ի թիմի հիմնադիրներից մեկը և մինչև 1997 թ.՝ թիմի ավագ։ Թիմի կազմում ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի չեմպիոն է (1997 թ.), չեմպիոնների գավաթի դափնեկիր (1998 թ.):
- 2001-2010 թվականներին դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում։
- 2011-2013 թվականներին ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը (ամբիոնը)։
- Մի շարք գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ և համահեղինակ։
- Քաղաքական գիտությունների թեկնածու։ Ատենախոսության թեման՝ «Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ»։
- Զանգվածային հաղորդակցության և հեռուստատեսության բնագավառում իրականացված մի քանի տասնյակ նախագծերի հեղինակ ու ղեկավար։
- 2006 թ. «Հայֆիլմ» (Հայաստանի ազգային կինոկենտրոն), և «Bars Media» Studio» համատեղ արտադրված, Արցախյան ազատամարտին նվիրված «Հասա, մերոնք են», գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է։
- ԼՂ հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիայի (այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի») մասին՝ «Սովի և կրակի միջև. իշխանություն՝ կյանքերի գնով» ("Между голодом и огнем. Власть ценою жизней") փաստավավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերն է։
- Արցախյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գրքի հեղինակն է[4], «Պատերազմի փոքրիկ իշխանը» պատմվածքի հեղինակն է, գրականության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր։
- Սիրիայում պատերազմի ընթացքում նկարահանված «Արաբական գարնան սիրիական աշունը» փաստավավերագրական ֆիլմի պրոդյուսերը, հեղինակը և օպերատորն է։
- «1992-94 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան։
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։
- Անձնական զենք։
Արման Սաղաթելյանը երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Սաղաթելյանի թոռն է, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի որդին, ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի զարմիկը։