Սամուել Սանչես
իսպանացի հեծանվորդ / From Wikipedia, the free encyclopedia
Սամուել «Սամու» Սանչես Գոնսալես[1] (փետրվարի 5, 1978(1978-02-05), Օվիեդո, Asturias Province, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ հեծանվորդ, հանդես է գալիս BMC թիմում[2]։ Նա Ամառային օլիմպիական խաղեր 2008-ի տղամարդկանց մայրուղային հեծանվավազքի ոսկե մեդալակիր է։ Վերջին տարիներին հանդես է գալիս բարձունքային հեծանվավազքում։ Նա նաև հայտնի է, որպես պելոտոնի լավագույն վարպետներից մեկը։ Նա ավարտել է Տուր դը Ֆրանսի լավագույն վեցյակում երեք անգամ և Վուելտա Իսպանիայի լավագույն տասնյակում 6 անգամ։ Նա նաև հաղթել է Վուելտա Բուրգոսում 2010 թվականին և Բասկերի երկրի տուրում 2012 թվականին։
Արագ փաստեր Սամուել ՍանչեսSamuel Sánchez González, Անձնական տվյալներ ...
Անձնական տվյալներ | |
---|---|
Ամբողջական անուն | Սամուել Սանչես Գոնսալես |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մականուն | Սամու, Սամմի |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Օվիեդո, Իսպանիա |
Հասակ | 1,81 սմ |
Քաշ | 68 կգ |
Ներկա թիմ | BMC |
Մասնագիտացում | մայրուղի |
Փակել