Սանկտ Պետերբուրգի համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Ռուսաստանի հնագույն և խոշորագույն բուհերից։ Հիմնադրվել է 1724 թվականին։

Արագ փաստեր Սանկտ Պետերբուրգի համալսարանռուս.՝ Санкт-Петербургский государственный университет, Հապավում ...
Սանկտ Պետերբուրգի համալսարան
ռուս.՝ Санкт-Петербургский государственный университет
Thumb
Thumb
ՀապավումՍՊՀ
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Կարգախոսլատին․՝ Hic tuta perennat
Հիմնադրված է1724
ՀիմնադրիրՊետրոս I
Անվանված էԱնդրեյ Ժդանով և Անդրեյ Բուբնով
ՆախագահԼյուդմիլա Բերբիցկայա
ՌեկտորՆիկոլայ Միխայլովիչ Կրոպաչև
ԱնդամակցությունԲՐԻԿՍ համալսարան
Երկիր Ռուսաստան[1]
Տեղագրություն Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Բևեռային աստղի շքանշան Բարեկամության շքանշան
և Ստալինյան մրցանակ
Կայքspbu.ru
 Saint Petersburg State University Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

1819 թվականին Պետերբուրգում բացվում են փիլիսոփայական-իրավաբանական, պատմա-բանասիրական և ֆիզմաթ ֆակուլտետները՝ Գլխավոր մանկավարժական ինստիտուտի հիման վրա։ Մեծ դեր է խաղացել Ռուսաստանի հասարակական և հեղափոխական շարժման զարգացման գործում։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում համալսարանում աշխատել են հայտնի գիտնականներ Պ. Չեբիշեը, Ա. Մարկովը, Ա. Պոպովը, Դմիտրի Մենդելեևը, Ի. Սեչենովը, սովորել են Ն. Չեռնիշևսկին, Դ. Պիսարևը, Ի. Պավլովը, Կ. Տիմիրյազևը, Ի. Մեչնիկովը, Ն. Միկլուխո-Մակլայը, Ի. Տուրգենևը, Գ. Ուսպենսկին, Ա. Բլոկը, Դ. Բեդնին, Մ. Գլինկան և ուրիշներ։ 1891 թվականին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասընթացի էքստեռն քննություն է հանձնել Վ. Ի. Լենինը։ 1948 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանին շնորհվել է Ա. Ժդանովի անունը։ Ունի (1972-1973) մաթեմատիկամեխանիկական, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանա-հողային, երկրաբանական, աշխարհագրական, փիլիսոփայության տնտեսագիտական, պատմության, իրավաբանական, բանասիրական, կիրառական մաթեմատիկայի, հոգեբանության, ժուռնալիստիկայի, արևելյան լեզուների ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 172 ամբիոն, 9 ԳՀԻ, պրոբլեմային և ճյուղային լաբորատորիաներ, աստղադիտարան, 3 գիտա-ուսումնական կայան, 2 թանգարան, բուսաբանական այգի, գրադարան (ավելի քան 4 միլիոն գիրք), հրատարակչություն։ 1972/1973 ուս. տարում ունեցել է ավելի քան 20 000 ուսանող, մոտ 3 000 դասավանդող և գիտաշխատող։

Հրատարակում է «Վեստնիկ» («Լրաբեր», 1946 թվականից) և «Պրավովեդենիե» («Իրավագիտություն», 1957 թվականից) հանդեսները, գիտա-մեթոդական և ուս. գրականություն։ Պարգևատրվել է Լենինի (1944) և Աշխատանքային կարմիր դրոշի (1969) շքանշաններով[2][3][4]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.