From Wikipedia, the free encyclopedia
Սանչո II Ուժեղ (մոտ 1036, Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - հոկտեմբերի 7, 1072 կամ 1072, Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), Կաստիլիայի թագավոր (1065 թ). և Լեոնի թագավոր (1072 թ.):
Սանչո II իսպ.՝ Sancho II de Castilla | |
---|---|
Ծնվել է | մոտ 1036 |
Ծննդավայր | Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1072 կամ 1072 |
Մահվան վայր | Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Գերեզման | monastery of San Salvador de Oña |
Քաղաքացիություն | Կաստիլիայի թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կառավարիչ և ռազմիկ |
Ամուսին | Alberta?[1] |
Ծնողներ | հայր՝ Ֆերդինանդ I Մեծ[2], մայր՝ Sancha of León?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Monarch of the Kingdom of Castile?, Monarch of the Kingdom of León? և monarch of Galicia? |
Sancho II of Castile Վիքիպահեստում |
1063 թվականին մասնակցել է իր հոր՝ Ֆերդինանդ I Մեծի և Ռամիրո I Արագոնացու միջև մղվող պատերազմին, որի ընթացքում վերջինս վախճանվեց Գրաուսայի ճակատամարտում։
1065 թվականին Ֆերդինանդ I Մեծի մահից հետո ժառանգեց Կաստիլիան։
1067 թվականին մասնակցեց «երեք Սանչոների պատերազմին», որը մղվում էր Սանչո IV Նավարացու և Սանչո I Արագոնացու դեմ։ 1068 թվականին պատերազմն ավարտվեց Կաստիլիայի հաղթանակով։ Սանչո Կաստիլիացին իր տիրապետության տակ վերցրեց Բուրեբան, Ալտա-Րիոխան և Ալավան[3]։
Սանչոն Ֆերդինանդ I թագավորի և Սանչա Լեոնացու ավագ որդին էր, այդ պատճառով էլ դժգոհ էր իր ժառանգությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա արժանի էր թագավորության մեծ մասին, ձգտում էր գրավել իր հարազատ եղբայրներին և քույրերին պատկանող հողերը։
1068 թվականին պատերազմ սկսվեց իր և կրտսեր եղբայր Ալֆոնսո VI Լեոնացու միջև։ Սանչոն հաղթեց եղբորը Լյատնադեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։
1071 թվականին Սանչոն և Ալֆոնսոն միանում են և հարձակվում իրենց եղբայր Գալիսիայի թագավոր Գարսիյայի վրա, և կիսում են նրա թագավորությունը։ Գարսիան փախչում է Սևիլիայի տիրակալ ալ-Մուտամիդի մոտ։
1072 թվականին Սանչոն և Ալֆոնսո VI-ը կրկին գժտվեցին։ Սանչոն Սիդի օգնությամբ Ալֆոնսոյին հաղթեց Գալպեխարի ճակատամարտում։ Ալֆոնսոն գերի ընկավ, եղբայրը նրան փակեց իր պալատներից մեկում։ Սանչոն թագադրվեց Լեոնի թագավոր և այդպիսով դարձավ հոր ժառանգության մեծ մասի տիրակալը։
Ուրրակայի օգնությամբ Ալֆոնսոն փախավ Տոլեդո։ Փախստականի անվան տակ Սանչոյի ճամբար եկավ Վելիդո Ալֆոնսոն (իսպ.՝ Vellido Dolfos, իսպ.՝ Bellido Dolfos, իսպ.՝ Vellido Adolfo), որը 1072 թ. հոկտեմբերի 7-ին սպանեց Սանչոյին։
Սանչոյի մահից հետո Գարսիան դարձավ Գալիսիայի, Ալֆոնսոն՝ Կաստիլիայի թագավոր։ Կաստիլիացիների մի մասը Ալֆոնսոյին մեղադրում էին Սանչոյի մահվան մեջ։ ԱԼֆոնսոն երդվեց, որ ինքը կապ չունի եղբոր մահվան հետ։ Դա պատկերված է Արմանդո Մենոկալյայի նկարում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.