Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն

From Wikipedia, the free encyclopedia

Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոնmap

Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն (իսպ.՝ El Puerto de Santa María)՝ վանքը գտնվում է Խերես դե լա Ֆրոնտերայում (Կադիս, Իսպանիա)[1]։ XV դարում ուշ գոթական ոճով կառուցված այս վանքը Կադիսի ամենաարժեքավոր ու նշանավոր կառույցներից է[2] : Շինության ստեղծումը նախաձեռնել է Ալվարո Օբերտոս դե Վալետոն` խերեսցի մի ասպետ, որն այդ ժամանակ զբաղվում էր թագավոր Ալֆոնսո X-ի գլխավորությամբ 1264 թվականին արաբներից ետ գրաված տարածքների պաշտպանությամբ ու հսկողությամբ։

Արագ փաստեր Եկեղեցի, Պատմական երկիր ...
Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն
Եկեղեցի
Thumb

Պատմական երկիրԻսպանիա Իսպանիա
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ակտիվ էԱյո
Ճարտարապ. ոճգոթական
Կառուցման սկիզբXV դար
Thumb
Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն (Իսպանիա)
Փակել

Պատմություն

1475 թվականին Օբերտոն տեղափոխվում է Գուադալետե գետի մերձակա տարածք` որոշելով այդտեղ Սուրբ Մարիամին (Սանտա Մարիային) նվիրված սրբավայր կառուցել։ XVII դարի վերջում եկեղեցին արդեն իր նախնական տեսքը ստացել էր, սակայն վերջնական ծրագիրը դեռ իրագործված չէր։

Հետագայում 1667 թվականին ավարտվում է եկեղեցու ճակատային մասի կառուցումը` արդեն բարոկկո ոճով[3] :

1810 թվականին եկեղեցին զգալի վնասներ է կրում` կապված ֆրանսիական նվաճումների հետ։ Ֆրանսիական զորքի մոտենալը ստիպում է Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոնի վանականներին լքել եկեղեցին։ Վերադառնալուց հետո վերջիններս այն հայտնաբերում են գրեթե ավերված ու թալանված վիճակում։ Հետագայում, իհարկե, մենաստանը վերականգվել է ու այժմ հատուկ վերահսկողության տակ է գտնվում[4] : Այս վանքում հայտնաբերված արվեստի արժեքավոր գործերի շարքում պետք է ընդգծել ոսկեդարի իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանսիսկո դե Սուրբարանի կտավները, որոնք այժմ պահվում են Կադիսի տարբեր թանգարաններում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.