Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե

From Wikipedia, the free encyclopedia

Սանտա Չեչիլիա ին Տրաստևերեmap

Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե (իտալ.՝ Basilica di Santa Cecilia in Trastevere), միջնադարյան տիտղոսակիր եկեղեցի Հռոմի Տրաստևերե շրջանում։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Չեչիլիա քրիստոնյա նահատակին։ Առաջին եկեղեցին այստեղ կառուցվել է 3-րդ դարում, որը, ըստ լեգենդի, հռոմեացի ազնվականի դուստր Չեչիլիայի և նրա ամուսնու՝ Վալերիանի տան վայրն է եղել։ Վերջիններս նահատակվել են Ալեքսանդր Սևերոսի օրոք։

Արագ փաստեր Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե Basilica di Santa Cecilia in Trastevere, Հիմնական տվյալներ ...
Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե
Basilica di Santa Cecilia in Trastevere
Thumb
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և փոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
ՀասցեPiazza di Santa Cecilia
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՍուրբ Կեկիլիա
ԱնվանվածՍուրբ Կեկիլիա
ՃարտարապետՖերնինանդո Ֆուգա
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո
Հիմնադրված5-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Thumb
Thumb
 Santa Cecilia (Rome) Վիքիպահեստում
vicariatusurbis.org/?page_id=188&ID=860
Փակել

Նոր կառույցն այստեղ կանգնեցվել է 9-րդ դարում Սանտա Սաբինա բազիլիկի օրինակով, իսկ 16-րդ դարում այն վերակառուցվել է բարոկկո ոճով։ Հետագա վերանորոգումներն այստեղ իրականացվել են 1725, 1823, 1955 և 1980 թվականներին։

Պատմություն

Thumb
Ստեֆանո Մադերնայի «Սանտա Չեչիլիա նահատակը» արձանը ամենահայտնի բարոկկո ոճով կերտված արձաններից մեկն է
Thumb
Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե բազիլիկի ինտերիերը

Այս վայրում առաջին եկեղեցին հավանաբար կառուցվել է 3-րդ դարում Ուրբանոս I Պապի կողմից։ Եկեղեցին նվիրված է եղել հռոմեացի երիտասարդ կնոջը՝ Չեչիլիային, որը նահատակվել է Ալեքսանդր Սևերոսի օրոք (222-235)։ Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է Սուրբ Չեչիլիայի տան տեղում[2]։ Այս եկեղեցու հետ առնչվող մկրտարանը, ինչպես նաև հռոմեական տան մնացուկները, հայտնաբերվել են Մասունքների մատուռի տակ։ 5-րդ դարի վերջում եկեղեցին նշված է եղել որպես Titulus Cecilia։

Պասքալիս I Պապը 822 թվականին վերակառուցել է եկեղեցին և այստեղ բերել Սուրբ Չեչիլիայի մասունքները։ Հետագա վերականգնողական աշխատանքներ հիմնականում իրականացվել են 18-րդ դարում։ Սանտա Չեչիլիայում հայտնաբերված ձեռագրերը արժեքավոր աղբյուրներ են, որոնցում արտացոլվում է եկեղեցու պատմությունը։ Դրանք հավաքել և տպագրել է Վինչենցո Ֆորչելլլան[3]։

Սանտա Չեչիլիայի ներկայիս կարդինալը Գուլտիերո Բասսետտին է։

Արվեստ և ճարտարապետություն

Thumb
Կենտրոնական նավի առաստաղը
Thumb
Սանտա Չեչիլիա
Thumb
Նկուղային հարկ

Եկեղեցու ճակատամասը կառուցվել է 1725 թվականին Ֆերդինանտո Ֆուգայի կողմից։ Այն բացվում է դեպի անտիկ խճանկարներով և սյուներով զարդարված բակ։ Ճակատամասը ձևավորված է գերբով, որը նվիրված է տիտղոսակիր կարդինալ Ֆրանչեսկո Աքուավիվա դ՛Արագոնային։

13-րդ դարից մնացած արվեստի գործերից են Պիետրո Կավալինիի «Վերջին դատաստանը» որմնանկարը (1289–93), ինչպես նաև պրեսբիտերիումի ամպհովանին, որի հեղինակն է Արնոլֆո դի Կամբիոն։ Գոթական ոճով կառուցված ամպհովանին շրջապատված է չորս սև ու սպիտակ մարմարե սյուներով, որոնք զարդարված են հրեշտակների, սրբերի, մարգարեների և ավետարանականների արձանիկներով։ Բազիլիկի աբսիդում պահպանված են խճանկարներ, որոնցում պատկերված է Փրկիչը Պողոս առաքյալի, Պասքալիս I Պապի, Սուրբ Չեչիլիայի և նրա ամուսնու՝ Վալերիանի, Պետրոս առաքյալի և Սուրբ Ագաթայի հետ։

Կապելլա դեի Պոնցիանի առաստաղը, որտեղ պատկերված է հայր Աստվածը ավետարանականների հետ, ձևավորվել է Անտոնիո դել Մասսարոյի կողմից (1470)։ Կապելլա դելլա Ռելիքուին Լուիջի Վանվիտելիի աշխատանքն է, իսկ նավի հեղինակը Սեբաստիանո Կոնկան է (1727)։

Ամենաուշագրավ աշխատանքներից է Սուրբ Չեչիլիայի արձանը (1600)։ Այն ուշ Վերածննդի քանդակագործ Ստեֆանո Մադերնայի աշխատանքն է։

Բազիլիկի նկուղը ևս արժանի է ուշադրության։ Այն ձևավորված է «կոսմատեսկո» ոճով, և այստեղ ամփոփված են Սուրբ Չեչիլիայի և նրա ամուսնու՝ Սուրբ Վալերիանի մասունքները։ Նկուղի աբսիդում կա մի խորանի մնացուկ, որի վրայի մակագրությունը նշում է, որ այն նվիրված է եղել Գրիգոր VII Պապին (1073-1085)[4]։

Ծանոթագրություններ

Մատենագրություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.