From Wikipedia, the free encyclopedia
Սանտի Պրունատի (անգլ.՝ Santi Prunati, սեպտեմբերի 22, 1652[1], Վերոնա, Վենետո, Իտալիա - նոյեմբերի 28, 1728[2][3], Վերոնա, Վենետո, Իտալիա[4]), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարիչ, ծնվել և ակտիվ գործունեություն է ծավալել հիմնականում Վերոնայում։
Սանտի Պրունատի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1652[1] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1728[2][3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Biagio Falcieri? և Andrea Voltolino? |
Աշակերտներ | Ջիամբետինո Չինյարոլի |
Զավակներ | Michelangelo Prunati?[5] |
Sante Prunati Վիքիպահեստում |
Նա ծնվել է Անտոնիո Պրունատի անունով և մկրտվել է սեպտեմբերի 22-ին։ Սկզբնապես նա սովորել է Վոլտոլինո անունով մի նկարչի, այնուհետև` Բիաջիո Ֆալչիերիի հետ։ 19 տարեկանում նա ճանապարհորդել է դեպի Վիչենցա, որպեսզի նկարի Սան Ջակոպոյի երգչախմբում և պատկերազարդի Սան Ֆելիչե եկեղեցու խորանը «Պադուայի Սուրբ Անտոնիո» նկարով։
Այնուհետև նա ճանապարհորդել է դեպի Վենետիկ, որպեսզի աշխատի Ջիովանի Կառլո Լոթի ստուդիայում։ Հետո նա ճանապարհորդել է դեպի Բոլոնիա, որպեսզի պատկերազարդի տարբեր եկեղեցիներում։ Նա նաև ճանապարհորդել է դեպի Թուրին, որպեսզի նկարի Մարկես դե Պիանեցայի պալատում։
Նա նաև նկարել է Բերգամոյում։ «Վերջին ընթրիքը», որն սկզբնապես նկարված է եղել Սուրբ Թովմա Առաքյալ եկեղեցու համար, հետագայում գտնվել է Վերոնայի թանգարանում։ Նա նկարել է «Սուրբ Ընտանիքը Սրբեր Աննայի, Երիտասարդ Հովհաննես Մկրտչի և Դոնոր դալ Պոցոյի հետ» աշխատանքը Վերոնայի Սան Լորենցո եկեղեցու աբսիդի համար։
Նրա որդին` Միքելանջելո Պրունատին, նույպես նկարիչ էր։ Նրա աշակերտներից էին Անտոնիո Մելան, Ֆելիչե Տորելին, Ջիովանի Բատիստա Ռուբինին, Ֆելիչե Կապալետին, Բարտոլոմեո Սինյորինին[6], Պաոլո Պանելին[7] և նրա ամենահայտնի աշակերտը` Ջիամբետինո Չինյարոլին[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.