From Wikipedia, the free encyclopedia
Սանտյագո դե Կոմպոստելայի երկաթուղային աղետ, երկաթուղային աղետ, որ տեղի է ունեցել իսպանական Գալիցիա ինքնավար համայնքում 2013 թվականի հուլիսի 24-ին` տեղի ժամանակով 20:41-ին:
Սանտյագո դե Կոմպոստելայի երկաթուղային աղետ | |
---|---|
Տեսակ | գնացքի վթար և գծերից դուրս գալը |
Վայր | Սանտյագո դե Կոմպոստելա |
Տեղադրանք | Սանտյագո դե Կոմպոստելա և Գալիսիա |
Երկիր | Իսպանիա |
Տարեթիվ | հուլիսի 24, 2013 |
Զոհվածներ | 79 մարդ |
Վիրավորներ | 140 |
Santiago de Compostela derailment Վիքիպահեստում |
Alvia (Մադրիդ — Ֆեռոլ) ճեպընթաց գնացքը մոտենում էր Սանտյագո դե Կոմպոստելա կայարանին և նրանից ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա էր գտնվում, երբ գնացքի ութ վագոններ դուրս են եկել երկաթգծից և շրջվել։ Դրանից հետո նրանցից մի քանիսում հրդեհ է բռնկվել։ Գնացքում գտնվող 222 ուղևորներից 79 մարդ մահացել է, 140-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ[1]։ Վիրավորների թվում եղել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում` 5 ամերիկացի և 1 բրիտանացի[2]։
Գնացքի բոլոր վագոնները գծերից հանվել են վերամբարձ կռունկների օգնությամբ և ուղարկվել փորձաքննության։ Իսպանիայի երկաթուղիների ազգային ցանցի (RENFE) նախագահի խոսքերով շարժակազմը տեխնիկական թերություններ չի ունեցել, ավելին, հուլիսի 24-ի առավոտյան գնացքն անցել է տեխնիկական հերթական զննություն, և նրա վիճակը ճանաչվել է գերազանց։
Նախնական արդյունքներով այս աղետի պատճառը եղել է արագության գրեթե կրկնակի գերազանցումը ճանապարհի թեք հատվածում (200 մ/ժ արագություն` 80 կմ/ժ թույլատրելի արագության դեպքում)[3][4]։ Այս թեք հատվածն առաջինն է մոտ 80 կիլոմետրանոց ուղիղ հատվածից հետո, որտեղ թույլատրելի արագությունը 200 կմ/ժ է։ Արագընթաց հատվածը համապատասխանեցված է Գնացքների շարժման կառավարման եվրոպական համակարգին (անգլ.՝ European Train Control System, կրճատ` ETCS), սակայն դրանով դանդաղընթաց գնացքների շարժման պատճառով սահմանվել էր ազդանշանային ավելի հին համակարգ` ASFA: ASFA համակարգի գնացքի արագության բարձրացման դեպքում նախ ազդանշան պետք է գա մեքենավարի խցից, որից հետո գնացքն ավտոմատ ձևով կանգ է առնում, եթե խախտումը շարունակվում է։
Աղետի ենթարկված գնացքի մեքենավարը` 52-ամյա Ֆրանցիսկո Խոսե Գարսոն Ամոն, ով վթարից հետո միայն թեթև վնասվածքներ էր ստացել, ընկերությունում 30-ամյա աշխատանքային փորձ ուներ, և մեկ տարուց ավելի էր, որ գնացք էր վարում այդ ուղղությամբ։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա նախկինում էլ է չարաշահել արագությունն այդ հատվածում, նույնիսկ այդ հանգամանքը վկայող լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում[5][6]. Против машиниста было возбуждено уголовное дело[7]: Մեքենավարի դեմ դատական գործ է հարուցվել. նա ընդունել է, որ վթարի պահին ընթացել է 190 կմ/ժ արագությամբ, իսկ ավտոմատ ինքնագրի տվյալները հաստատել են այդ փաստը[6], информация с бортового самописца подтверждает его слова[8]:
Վերլուծաբանների խոսքերով այս աղետը խոշորագույնն է եղել Իսպանիայում վերջին 40 տարիների ընթացքում[1]։ Երկրում հայտարարվել է եռօրյա, իսկ Գալիցիայում` յոթօրյա սուգ[9][10]։ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը գնացել է համալսարանական քաղաքի հիվանդանոցներ` տեսնելու աղետը վերապրածներին, ու այցելել զոհվածների հարազատներին։ Աղետի հենց հաջորդ օրը այդ վայր է այցելել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը։
Պատահարը տեղի է ունեցել Սանտյագո դե Կոմպոստելայի քրիստոնեական ամենամյա փառատոնի նախօրեին[1]։ Բոլոր միջոցառումները, որոնք ծրագրված էին հուլիսի 25-ին, հետաձգվել են։ Տեղի լրագրող Ֆրանցիսկո Կամինոյի խոսքերով ամբողջ շրջանը ցնցված էր, քանի որ այս խաղաղ տեղում երբևէ տեղի չէին ունեցել կարևոր կամ ողբերգական իրադարձություններ[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.