Սան Պաուլո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Պաուլո | |||||
պորտ.՝ São Paulo | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Երկրամաս | Սան Պաուլո | ||||
Ներքին բաժանում | Zona Central de São Paulo, Zona Centro-Sul de São Paulo, Zona Leste de São Paulo, Zona Nordeste de São Paulo, Zona Noroeste de São Paulo, North Zone of São Paulo?, Zona Oeste de São Paulo, Zona Sudeste de São Paulo, Zona Sudoeste de São Paulo և Zona Sul de São Paulo | ||||
Քաղաքապետ | Ժիլբերտու Քասսաբ | ||||
Հիմնադրված է | հունվարի 25, 1554 թ. | ||||
Առաջին հիշատակում | 25 Հունվարի 1554 | ||||
Մակերես | 1523 կմ² | ||||
ԲԾՄ | 760 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Պորտուգալերեն | ||||
Բնակչություն | 11.316.150 մարդ (2011) | ||||
Խտություն | 7 216.3 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 19.889.560 | ||||
Ազգային կազմ | Պորտուգալացիներ, իտալացիներ, իսպանացիներ, հայեր այլ ազգեր | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն, բողոքականություն, Հայ Առաքելական եկեղեցի, աթեիզմ, իսլամ | ||||
Տեղաբնականուն | Պաուլոցի | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | +55 11 | ||||
Փոստային ինդեքս | 01000-000 | ||||
Փոստային ինդեքսներ | 01000-000 | ||||
Պաշտոնական կայք | prefeitura.sp.gov.br/portal/index.php | ||||
| |||||
Սան Պաուլո (պորտ.՝ São Paulo), Բրազիլիայի ամենամեծ քաղաքը։ Քաղաքը ունի խոշոր հայկական համայնք (38.000)։ Հանդիսանում է նույնանուն նահանգի վարչական և երկրի տնտեսական գլխավոր կենտրոնը։ 12.708,6 հազար բնակչություն (1980)։ Տրանսպորտային հանգույց է։ Սան Պաուլոի ագլոմերացիայի մեջ են մտնում 37 քաղաք-արբանյակ։ Լատինական Ամերիկայի և աշխարհի խոշորագույն քաղաքներից է[1]։ Զարգացած են մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերությունը։ Ունի 3 համալսարան։ Սան Պաուլոն հիմնադրել են ճիզվիտները 1554 թվականի հունվարի 25-ին Ս․ Պողոսի (այստեղից էլ՝ Սան Պաուլո անվանումը) հիշատակի օրը։ 16-18-րդ դարերը եղել է սուրճի պլանտացիաների կենտրոն։ 1822 թվականին Սան Պաուլոում է հռչակվել Բրազիլիայի անկախությունը։ 19-րդ դարի սկզբին այստեղ են սկսել առաջանալ Բրազիլիայում առաջին կապիտալիստական մանուֆակտուրաները։ 20-րդ դարի սկզբին քաղաքը դարձել է արդյունաբերական և բանվորական շարժման խոշոր կենտրոն։ Հայերը Սան Պաուլոում հաստատվել են 19-րդ դարի վերջին, համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918 թթ.) և Կիլիկիայի հայերի զանգվածային արտագաղթից (1921-1922 թթ.) հետո։ 1983 թվականին Սան Պաուլոում կար շուրջ 18 հազար հայ։ Հիմնականում զբաղվում են առևտրով, զգալի է հայերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ։ Համայնքում գործում են Դուրյան ազգային վարժարանը (1931 թ.), Սուրբ Գևորգ եկեղեցին, ՀԲԸՄ-ի Սան Պաուլոի մասնաճյուղը (1931 թ.), Մարաշի և Հաճնի հայրենակցական միությունները, Երիտասարդական լիգան։ Սան Պաուլոի համալսարանում կա հայագիտական ամբիոն։ Սան Պաուլոում է կառավարության պալատը (16-րդ դար)։ Կան երկնաքերներ (20-րդ դար), Սան Պաուլոի 400-ամյակի պատվին կառուցված Միջազգային ցուցահանդեսի համալիրը (1951-1954 թթ., ճարտարապետ Օ․ Նիմեյեր և ուրիշներ) և այլն:
Բնակչություն
- 6 000 000 իտալացիներ [2].
- 3 միլիոն պորտուգալացիներ[3].
- 3 միլիոն աֆրիկացիներ
- 1 000 000 արաբներ [4].
- 400 000 գերմանացիներ [4].
- 326 000 ճապոնացիներ [5].
- 120 000 չինացիներ [4].
- 50 000 հույներ [4].
- 50 000 կորեացիներ [6].
- 40 000 հրեաներ [7].
- 25 000 հայեր [4].
Տնտեսություն
Սան Պաուլոն հանդիսանում է Բրազիլիայի ամենամեծ տնտեսություն ունեցող քաղաքը և համարվում է Բրազիլիայի ֆինանսական մայրաքաղաքը: Այստեղ են կենտրոնացված Բրազիլիայի բազմաթիվ խոշոր բանկեր, կորպորացիաներ և այլ ֆինանսատնտեսական կազմակերպություններ:
Սան Պաուլոյում է կենտրոնացված Բրազիլիայի ՀՆԱ-ի 12.26%-ը:
Ծանոթագրություններ
- ↑ «Maiores cidades do Brasil crescem menos do que média nacional, aponta Censo – Notícias – UOL Notícias»։ Noticias.uol.com.br։ Վերցված է December 1, 2012
- ↑ A capital paulista tem sotaque italiano SP 450
- ↑ Mais de três milhões de portugueses moram na cidade SP 450
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 O gigante em traje de gala Coluns.com.br
- ↑ O estilo japonês de Sampa SP 450
- ↑ Coreanos no Brasil Laboratório de Estudos Urbanos
- ↑ Tabela 2094 — População residente por cor ou raça e religião
Արտաքին հղումներ
- São Paulo Official Tourism Home Page Официальная страница туризма в Сан-Паулу(անգլ.) (չաշխատող հղում)
- São Paulo Official Home Page Официальная страница Сан-Паулу(անգլ.) (չաշխատող հղում)
- São Paulo Official Tourist Agency Site Сайт официального туристического агентства Сан-Паулу (պորտ.)
- São Paulo City Hall Website Сити-холл Сан-Паулу(պորտ.)
- São Paulo Metro Underground Official Website Метро Сан-Паулу (անգլ.)
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.