Սան Պաուլու նահանգի պատկերասրահ
From Wikipedia, the free encyclopedia
Սան Պաուլու նահանգի պատկերասրահ (Սան Պաուլու նահանգի պինակոտեկ, իսպ.՝ Pinacoteca do Estado de São Paulo), Բրազիլիայի ամենակարևոր արվեստի թանգարաններից մեկն է։ Գտնվում է Սան Պաուլոյի կենտրոնում՝ Լուս զբոսայգում, 1900 թվականին Ռամոս դե Ազևեդոյի և Դոմիզիանո Ռոսսիի նախագծած շենքում, որը նախատեսված էր որպես Սան Պաուլոյի արվեստների ու արհեստների լիցեյի գլխավոր մասնաշենք։ Սան Պաուլոյի ամենահին թանգարանն է, հիմնադրվել է 1905 թվականի դեկտեմբերի 24-ին, որպես պետական թանգարան հաստատվել է 1911 թվականից[4]։
Սան Պաուլու նահանգի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պինակոտեկ և պատկերասրահ |
Երկիր | Բրազիլիա[1] |
Տեղագրություն | Սան Պաուլո[1] և Luz? |
Ղեկավարության նստավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Հասցե | Praça da Luz 2, São Paulo, SP 01120-010[2]01120-010[2]Jardim da Luz? |
Հիմնադրվել է | 1905 |
Այցելուներ | 425 575 մարդ (2014)[3] |
Կայք | pinacoteca.org.br(պորտ.)(անգլ.) |
1990-ական թվականներին Պաուլո Մենդես դո Ռոշայի կողմից նախաձեռնված վերանորոգումից հետո թանգարանը դարձավ երկրի առավել դինամիկ մշակութային հաստատություններից մեկը՝ միջազգային ցուցահանդեսով, մշակութային միջոցառումներով և ակտիվ մատենագիտական գործունեությամբ[5]։ Պինակոտեկը մասնաճյուղ ունի նաև Սան Պաուլոյի Բոմ Ռետիրո շրջանում, որը կոչվում է Estação Pinacoteca, որտեղ կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ և իրականացվում է կենտրոնի փաստաթղթաշրջանառությունը։
Պինակոտեկն ունի բրազիլական արվեստի լայնածավալ հավաքածու, հիմնականում 19-րդ դարի կտավների և քանդակների խոշոր հավաքածու, երկրում խոշորագույններից մեկը, ինչպես նաև մի շարք բրազիլական ժամանակակից արվեստի ստեղծագործություններ[4]։ Հավաքածուն ներառում է նաև թղթե աշխատանքների առանձին բաժին, ինչպես նաև 19-րդ դարի արվեստագետների եվրոպական գեղանկարներ և քանդակներ։