From Wikipedia, the free encyclopedia
Սաուլե (լատիշ․՝ Saule, լիտ.՝ Saulė), բալթյան դիցաբանության մեջ արևի աստված։ Սաուլե գոյականը լիտվերենում և լատիշերենում նաև արև է նշանակում և ծագում է նախաբալթյան Sauliā բառից[1]։ Համարվում է, որ նման է վեդայականության Սուրյա աստվածությանը[2]։
Սաուլե | |
---|---|
Տեսակ | արևի աստված |
Դիցաբանություն | Baltic mythology? |
Սեռ | իգական |
Saulė Վիքիպահեստում |
Սաուլեն միաժամանակ մոր ու երիտասարդ աղջկա կերպար է։ Այն համարվում է ամենահզոր աստվածություններից մեկը, կյանքի և պտղաբերության, տաքության և առողջության աստվածուհին։ Նա բեղմնավորում է դաշտերը, օգնում տառապյալներին, թողություն տալիս մեղավորներին։ Նա հովանավորում է դժբախտներին, հատկապես որբերին։ «Երկիր» նշանակող բառերը լիտվերենում ու լատիշերենում (pasaulis և pasaule) թարգմանվում են որպես «տեղ արևի տակ»։
Ինչպես բալթյան դիցաբանության մեջ աստվածների հայր Դիևասը, Սաուլեն նույնպես տեղ ունի Երկնային լեռան վրա։ Երբեմն Դիևսն ու Սաուլեն պայքարի մեջ են մտնում իրար դեմ, և այդ պայքարը տևում է երեք օր։ Սաուլեին նվիրված գլխավոր տոնը` Լիգոն, նշվել է ամառային արևադարձի օրը։
Լիտվական բանահյուսության համաձայն` Սաուլեն ամեն առավոտ բարձրանում է արծաթե հսկայական լեռան վրա։ Նա գնում է կառքով, որոնք լծված են երբեք չհոգնող և չհանգստացող հրե ձիերով։ Կա նաև հիշատակություն այն մասին, որ Սաուլեն արծաթե նավակով լողում է ծովով։
Սաուլեն հիշատակված է լիտվական դիցաբանության գրավոր ամենավաղ հիշատակարանում` Հովհաննես Մալալասի «Ժամանակագրության» մեջ (1261)։
Արևը (Սաուլե) և Լուսինը (լատիշ․՝ Mėnuo և լատիշ․՝ Mēness) եղել են ամուսիններ։ Լուսինը սիրահարվել է առավոտյան աստղին` Աուշրինեին։ Նրա դավաճանության համար ամպրոպի աստված Պերկունասը պատժել է Լուսնին։ Կան պատժի տարբեր տարբերակներ։ Դրանցից մեկի համաձայն` Լուսինը մասնատվել է երկու մասի, սակայն չի ուղղել իր սխալները, և այդ պատճառով պատիժը կրկնվում է ամեն ամիս։ Մյուս տարբերակով Արևն ու Լուսինը բաժանվել են, սակայն երկուսն էլ ուզեցել են տեսնել իրենց դստերը` Ժեմինային (Երկիր)։ Այդ պատճառով էլ Արևը շրջում է ցերեկները, մինչդեռ Լուսինը դուրս է գալիս գիշերները։ Երրորդ տարբերակի համաձայն Լուսնի դեմքը աղճատվել է կա'մ գերագույն աստված Դիևասի, կա'մ Սեուլեի կողմից։
Այլ առասպելներում առավոյան աստղը` Աուստրան, պատկերվել է Սաուլեի դստեր և ծառայի կերպարով։ Նա կրակ է վառում Սաուլեի համար և պատրաստում հաջորդ օրվա նրա ճանապարհը։ Վակարինյան (երեկոյան աստղ) պատրաստում է Սաուլեի մահիճը երեկոյան ժամերին։ Լիտվական դիցաբանության մեջ Սաուլեն եղել է մնացած մոլորակների` Ինդրայայի (Յուպիտեր), Սելիյայի (Սատուրն), Ժիեզդրեի (Մարս), Վայվորայի (Մերկուրի) մայրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.