Սառա Բարելիս
From Wikipedia, the free encyclopedia
Սառա Բեթ Բարելիս (անգլ.՝ Sara Beth Bareilles, դեկտեմբերի 7, 1979(1979-12-07)[1], Յուրիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դաշնակահարուհի և երգերի հեղինակ։ Միջազգային հաջողություն գրանցել է 2007 թվականին՝ «Love Song» սինգլի թողարկումից հետո։ Երգը գլխավորել է «Billboard Pop 100» հիթ-շքերթը և «Billboard Hot 100» հիթ-շքերթում հայտնվել չորրորդ հորիզոնականում։ Վաճառել է ավելի քան 1 միլիոն ձայնագրություն, ինչպես նաև 5 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` ներառյալ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ NBC հեռուստաալիքի «The Sing-Off» շոուի երրորդ եթերաշրջանում Սառա Բարելիսը Բեն Ֆոլդսի և Շոն Սթոքմանի հետ եղել է ժյուրիի անդամ։ 2012 թվականի փետրվարին ամերիկյան VH1 հեռուստաալիքը Սառա Բարելիսին ներառել է «Լավագույն 100 երգչուհիներ» ցանկում, որտեղ երգչուհին 80-րդն է։ 2015 թվականին հրատարակված նրա «Sounds Like Me: My Life (So Far) in Song» հուշագրությունները եղել են բեսթսելլերներ (Նյու Յորք Թայմսի մեմուարների վարկանիշում 13-րդն է)։ Սառա Բարելիսը «Մատուցողուհին» մյուզիքլի խոսքերի և երաժշտության հեղինակն է։ Այդ աշխատանքի համար նա 2016 թվականին ստացել է «Թոնի» մրցանակ` որպես «Լավագույն օրիգինալ սաունդթրեք»։
Սառա Բարելիս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sara Bareilles |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sara Beth Bareilles |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1979(1979-12-07)[1] (44 տարեկան) Յուրիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | սոֆթ ռոք և մյուզիքլ |
Մասնագիտություն | երգչուհի, դաշնակահարուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Sony Music |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[2] և Eureka High School? |
Կայք | sarabmusic.com |
Ստորագրություն | |
Sara Bareilles Վիքիպահեստում |