Սառա Էրանի
From Wikipedia, the free encyclopedia
Սառա Էրանի (իտալ.՝ Sara Errani, արտասանությունը [ˈsara erˈrani], ապրիլի 29, 1987(1987-04-29)[1], Բոլոնիա, Իտալիա[1]), իտալացի պրոֆեսիոնալ թենինսիստուհի։ Էրանին համաշխարհային դասակարգման թիվ 1 ռակետ է եղել զուգախաղի վարկանիշում և թիվ 5 ռակետ մենախաղի վարկանիշում։ Կարիերայի ընթացքում նա հաղթանակ է տարել WTA մենախաղի 9 և զուգախաղի 25 մրցաշարերում, այդ թվում Մեծ Սաղավարտի և Premier Mandatory/Premier 5 շարքի հինգական մրցաշարերում։
Սառա Էրանի իտալ.՝ Sara Errani | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Իտալիա |
Բնակվելու վայր | Բոլոնիա |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 29, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Բոլոնիա, Իտալիա |
Հասակ | 164 սմ |
Քաշ | 60 կգ |
Կարիերայի սկիզբ | 2002 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Պաբլո Լոսանո Դավիդ Անդրես |
Պարգևավճար, USD | 12,736,385 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 666–492[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 5 (2013 մայիսի 20) |
Ներկայիս վարկանիշ | 50 (2016 հոկտեմբերի 31) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (2012) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (2012) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (2010, 2012) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (2012) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 392–228[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (2012 սեպտեմբերի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (2013, 2014) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2012) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (2014) |
ԱՄՆ | Հաղթանակ (2012) |
sara-errani.com | |
Թարմացվել է՝ 2016 թվականի նոյեմբերի 3 |
Էրանիի բեկումը տեղի է ունեցել 2012 թվականի մրցաշարջանի ընթացքում։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա քառորդ եզրափակիչ է հասել մենախաղում և եզրափակիչ զուգախաղում։ Հայտնի որպես գրունտային ծածկույթի մասնագետ[2][3], Էրանին գրունտի մրցաշարերում երեք տիտղոս է նվաճել մինչ Ֆրանսիայի բաց առաջնությունը կայացած խոշոր մրցաշարերում, իսկ Ֆրանսիայում եզրափակիչ է հասել և մենախաղում, և զուգախաղում, զուգախաղի տիղոսը նվաճելով Ռոբերտա Վինչիի հետ համագործակցությամբ[4]։ Այնուհետև նրանք միասին հաղթանակ են տարել նաև 2012 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և 2013 և 2014 թվականների Ավստրալիայի բաց առաջնությունում։ Հաղթանակ տանելով 2014 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց զուգախաղում, Սառա Էրանին և Ռոբերտա Վինչին թենիսի պատմության մեջ դարձել են 5-րդ զույգը, ովքեր նվաճել են Կարիերային Մեծ Սաղավարտը[5]։