մեքսիկացի ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Սառա Տոպելսոն դե Գրինբերգ (իսպ.՝ Sara Topelson de Grinberg, 1945, Լեհաստան), Լեհաստանում ծնված մեքսիկացի ճարտարապետ։
Սառա Տոպելսոնը ծնվել է Լեհաստանում։ Հայրը ռուս է, մայրը՝ լեհ։ Երբ Սառան երեք ամսական էր, նրա ընտանիքը նացիստական վարչակարգի ռեժիմից փախել է Մեքսիկա[1]։ Ճարտարապետություն է ուսանել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ճարտարապետության դպրոցում, ճարտարապետության տեսություն՝ Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտում, արվեստի պատմություն՝ Արվեստի և գրականության ազգային ինստիտուտում։ Ամուսնու՝ Խոսե Գրինբերգի հետ հիմնադրել է «Grinberg & Topelson Arquitectos» ճարտարապետական բյուրոն, միասին ստեղծել են մի քանի բնակելի, կրթական, արդյունաբերական, առևտրային և մշակութային շինություններ, ինչպես նաև հանգստի կենտրոններ։ Տոպելսոնը Անաուակի համալսարանի արվեստի պատմության և դրա ստուդիայի քաղաքաշինության ճարտարապետության պրոֆեսոր է։ Որպես պրոֆեսոր դասավանդում է նաև Ճարտարապետության միջազգային ակադեմիայում (IAA)[2]:
1982 թվականից Մեքսիկայի Ճարտարապետության ազգային դպրոցների ֆեդերացիայի (FNCARM) միջազգային հարցերի պատասխանատուն է, 1990 թվականից՝ Ճարտարապետների միջազգային միության (UIA) անդամ, որտեղ 1993 թվականին եղել է փոխնախագահ, 1996-1999 թվականներին՝ նախագահ։ Տոպելսոնը եղել է Ճարտարապետների միջազգային միության առաջին կին նախագահը[3]։ 1998 թվականի մայիսին արժանացել է Արվեստի և գրականության շքանշանի[4]։
Տոպելսոնը եղել է Արվեստի ազգային ինստիտուտի արվեստի գանձերի ճարտարապետության և պահպանման բաժնի տնօրեն, Միգել Իդալգո շրջանի քաղաքաշինության պլանավորման տնօրեն, հետազոտության և փաստաթղթերի ձևակերպման կենտրոնի գլխավոր համակարգող[5]։ 2007 թվականի հունվարի 5-ին նախագահ Ֆելիպե Կալդերոնը Տոպելսոնին նշանակել է Մեքսիկայի սոցիալական զարգացման քարտուղարության (SEDESOL) քաղաքաշինության և նախագծման քարտուղարի տեղակալ[6]։
Պատվավոր անդամ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.