ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Սառա Ֆոսթեր (անգլ.՝ Sara Michael Foster փետրվարի 5, 1981, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և մոդել, երաժիշտ Դևիդ Ֆոսթերի դուստրը[2]։ Առավել մեծ ճանաչում է ստացել «90210: Նոր սերունդ» երիտասարդական սերիալում Ջեն Քլարկի դերով[3]։
Սառա Ֆոսթեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին | Tommy Haas? |
Ծնողներ | հայր՝ Դևիդ Ֆոսթեր, մայր՝ Rebecca Dyer? |
Երեխաներ | Valentina Evelyn Haas? |
Sara Michael Foster Վիքիպահեստում |
Նախկին մոդել Ֆոսթերը ինքն իր դերն է խաղացել HBO հեռուստաալիքի «Անտուրաժ» սերիալում[4], որտեղ նա սիրավեպ է ունեցել Վինսենթ Չեյզի կերպարի հետ՝ Էդրիան Գրենիեի կատարմամբ։ 2002 թվականին վարել է «ET On MTV» ծրագիրը[5]։ Այդ աշխատանքի շնորհիվ նա դեր է ստացել 2004 թվականի «Մեծ գողություն» ֆիլմում, որը նկարահանվել է Էլմոր Լեոնարդի վեպի հիման վրա[6]։ Բացի այդ, դերասանուհին նկարահանվել է Backstreet Boys խմբի «Shape of My Heart» երգի երաժշտական տեսահոլովակում[7]։ 2005 թվականին խաղացել է հանցագործության դեմ պայքարող լեսբուհի աղջկա՝ Էնջելա Ռոբինսոնի դերը «Լրտեսներ» ֆիլմում։ 2009 թվականից նկարահանվել է «90210: Նոր սերունդ» սերիալի մի քանի դրվագներում որպես հրավիրված աստղ խաղացել է չարագործ Ջեն Քլարկի դերը։ Ֆոսթերը նաև նկարահանվել է «Հոգեբանություն 9» թրիլլերում[8], որը նկարահանել է ռեժիսոր Էնդրյու Շորտելը[9]։
2009 թվականին «90210: Նոր սերունդ» սերիալում ստացել է Նաոմի Քլարկի ավագ քրոջ՝ Ջեն Քլարկի դերը[10]։
Հանդիպել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ[5]։
2010 թվականից Սառան ամուսնացած է Թոմի Հաասի հետ[11]։ Ամուսինները ունեն երկու դուստր՝ Վալենտինա Հաասը[12] և Ջոզեֆին Լինա Հաասը[13]։
Կինո | ||||
---|---|---|---|---|
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
2004 | Լրտեսներ | D.E.B.S. | Էյմի | |
2004 | Մեծ գողություն | The Big Bounce | Նենսի Հեյս | |
2005 | Կերպարներ | Characters | Էյլին | կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Տղա 2։ Վերջին գայթակղությունը | Bachelor Party 2: The Last Temptation | Մելինդա | |
2008 | Մյուս կողմում | The Other End Of The Line | Էյմոր Բենկս | |
2009 | Քայլ հետ | Demoted | Ջենիֆեր | |
2009 | Հոգեբանություն 9 | Psych 9 | Ռոզլին |
Հեռուստատեսություն | ||||
---|---|---|---|---|
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
1999 | Երազանքի թիմ | D.R.E.A.M. Team | Մոդել | տիտրերում նշված չէ որպես հեռուստատեսային ֆիլմ |
2004 | Անտուրաժ | Entourage | Խաղացել է ինքն իրեն | «Talk Show» էպիզոդ |
2005 | Հետաքննություն դեպի Հորդանան | Crossing Jordan | Թեմի Էլդրիջ | «Family Affair» էպիզոդ |
2005 | C.S.I.։ Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Էյմի Մեյնարդ | «Unbearable» էպիզոդ |
2005 | Սաուֆ-Բիչ | South Beach | Արիել | невыпущенный пилот |
2009—2012 | «90210: Նոր սերունդ» | 90210 | Ջեն Քլարկ | 23 էպիզոդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.