Սառը զենք
From Wikipedia, the free encyclopedia
Սառը զենք, ձեռնամարտի զենք։ Լինում է հարվածային, ծակող, հատող, ծակող-հատող, ծակող-կտրող և այլն։ Սառը զենքը երևան է եկել մարդկության զարգացման վաղ շրջանում՝ որպես որսի միջոց, այնուհետև դարձել է մարտական զենք։ Սառը զենքը սկզբում պատրաստել են փայտից, ոսկրից, քարից, իսկ ավելի ուշ պղնձից, բրոնզից, երկաթից, պողպատից։ Մինչև XV-XVII դարերը սառը զենքը եղել է զենքի հիմնական տեսակը։ Հրաձգային զենքի կատարելագործումն աստիճանաբար դուրս մղեց սառը զենքը։ Ժամանակակից բանակներում սառը զենքից օգտագործվում է միայն սվինը, բանակային դանակը և դաշույնը։
Հայաստանի Հանրապետության «Զենքի մասին» օրենքի համաձայն, 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում։ Սառը զենքը մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք է[1]։