From Wikipedia, the free encyclopedia
Սառնարյուն Լյուկը (մյուս անվանումը՝ «Լյուկ-սառը ձեռքը») ամերիկյան ֆիլմ նկարահանված 1967 թվականին Փոլ Նյումանի գլխավոր դերակատարմամբ։
Սառնարյուն Լյուկը անգլ.՝ Cool Hand Luke | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1], ֆիլմ բանտի մասին և վեպի էկրանավորում |
Հիմք | Cool Hand Luke? |
Թվական | նոյեմբերի 1, 1967[2] և դեկտեմբերի 1, 1967[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ստյուարտ Ռոզենբերգ[4][1][5] |
Պրոդյուսեր | Գորդոն Քերոլ |
Սցենարի հեղինակ | Դոն Պիրս և Ֆրենկ Փիրսոն |
Դերակատարներ | Փոլ Նյուման[6][4][7][…], Ջորջ Քենեդի[4][7][5], Ստրոզեր Մարտին[7], Ռոբերտ Դրիվաս[7], Դենիս Հոփեր[7], Լյուկ Ասկյու[7], Morgan Woodward?[7], J. D. Cannon?, Հարրի Դին Սթենթոն[7], Ռալֆ Ուեյթ[7], Ուեյն Ռոջերս[7], Ռոբերտ Դոններ[7], Լու Անտոնիո[7], Էնթոնի Ցերբե[7], Քլիֆթոն Ջեյմս[7], Ջո Վան Ֆլիթ[7], Մարկ Քևիլ[7], Ռիչարդ Դավալոս[7], Warren Finnerty?[7], Ջո Դոն Բեյքեր[8], Ջեյմս Գեմոն[8], Ռենս Հովարդ[8], Չարլզ Թայներ[8] և Ջոն Մակլայամ[8] |
Օպերատոր | Քոնրադ Լ. Հոլ |
Երաժշտություն | Լալո Շիֆրին |
Մոնտաժ | Սեմ Օ Սթին |
Պատմվածքի վայր | Ֆլորիդա |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
Տևողություն | 123 րոպե |
Բյուջե | 3 200 000 $[9] |
Շահույթ | 16 217 773 $[10] և 16 218 161 $[11] |
Cool Hand Luke Վիքիպահեստում |
Ֆիլմի հերոսը ուժեղ կամքի տեր բնավորությամբ, հանգիստ և ժպտադեմ Լյուկ Ջեքսոնն է (Փոլ Նյուման), ով հայտնվում է ուղղիչ աշխատանքային գաղութում մանր խուլիգանության համար։ Գաղութում արտաքինից ամեն ինչ հանգիստ է թվում, սակայն բանտի տնօրինությունը իրականում դաժան անձինք են։ Իսկ բանտարկյալներ՝ որոնց գլխավորն է Դրագլայնը (Ջորջ Քենեդի) ապրում են իրենց օրենքներով։
Ամեն ինչ բանտում ընթանում է իր հունով, բանտարկյալները առավոտյան մեկնում են տարբեր աշխատանքի՝ հիմնականում ճանապարհների կառուցման և վերանորոգման։ Լյուկը կարճ ժամանակում դառնում է բանտարկյալների ամենաքաջալերող ընկերն ու բանտի ամենազավեշտալի անձը։ Նա իր հնարամիտ արարքներով, դիմացկունությամբ, սառնարյուն գործողություններով ու համառությամբ զարմացնում է բանտարկյալ ընկերներին։ Նրան կնքում են «սառնարյուն» («սառը ձեռք») մականունով։ Մի անգամ գրազի դիմաց նա 1 ժամվա մեջ ուտում է 50 ձու։ Մեկ ուրիշ անգամ նա ձեռնամարտի է բռնվում ամենաուժեղ բանտարկյալի՝ Դրագլայնի հետ, ով չնայած անթիվ հարվածներ է հասցնում իրեն, սակայն նա այդպես էլ չի ընկնում գետին։
Նրա միակ հարազատը հաշմանդամ մայրն էր՝ Առլետը, ով այցելում է իրեն տեսակցությոննների ժամանակ։ Մի անգամ նա նամակ է ստանում, որ մայրը մահացել է։ Իմանալով այդ մասին բանտի ղեկավարությունը նրան ուղարկում է մենախուց, որպեսզի իրենց կարծիքով բանտարկյալին ավելի հեշտ լինի։
Սակայն մենախուցում մնալը նրա վրա հակառակ ազդեցություն է գործում և նրա ներքնաշխարհը տակնուվրա է լինում։ Խցից դուրս գալուց հետո նա ճարպկորեն դիմում է փախուստի։ Նրան հետապնդում են հատուկ վարժեցրած շներով և բռնում։ Ըստ բանտի օրենքների նրան ոտքերին շղթա են անցկացնում, որպես փախստական, իսկ կալանքի ժամկետը երկարացնում։
Այդ դեպքից հետո բանտապետերը նրան սկսում են դաժան վերաբերվել, ենթարկելով տանջանքների ու հնարավորությունը բաց չեն թողնում նրան երկար աշխատեցնել։ Լյուկը սակայն չի կոտրվում և չնայած ուժեղ հսկողությանը կրկին փախուստի է դիմում ...
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը ընդգրկված է հետևյալ տեղերում.
1990 թվականին ֆիլմը ներառվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում[13].
Բյուջեն կազմել է 3.2 միլիոն ԱՄՆ դոլար[14], իսկ շահույթը 16,217,773[15]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.