![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Doing_the_ALS_Ice_Bucket_Challenge_%252814927191426%2529.jpg/640px-Doing_the_ALS_Ice_Bucket_Challenge_%252814927191426%2529.jpg&w=640&q=50)
Սառույցով դույլի մարտահրավեր
From Wikipedia, the free encyclopedia
Սառույցով դույլի մարտահրավեր (անգլ.՝ Ice Bucket Challenge), գործողություն, որի ընթացքում կատարողը պետք է սառույցով ջրի դույլը լցնի իր գլխին և նվիրաբերի գումար բարեգործական կազմակերպության։ Գործողությունը կատարողը այնուհետև կարող է մի քանի մարդկանց անուններ նշել, ովքեր նույնպես պետք է սառույցով դույլը լցնեն իրենց գլխին։ Եթե 24 ժամվա ընթացքումը առաջադրված մասնակիցը չի կատարում գործողությունը, ապա պետք է գումար նվիրաբերի ամերիկյան «ALS Association» բարեգործական կազմակերպությանը[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Doing_the_ALS_Ice_Bucket_Challenge_%2814927191426%29.jpg/640px-Doing_the_ALS_Ice_Bucket_Challenge_%2814927191426%29.jpg)
Այս գործողությունը, որին միացել են բազմաթիվ համաշխարհային աստղեր, հայտնի է դարձել 2014 թվականի ամռանը Միացյալ Նահանգներում[2][3]։