Սառցե սիրտը (անգլ.՝ Frozen), 2013 թվականի համակարգչային անիմացիոն ֆիլմ, «Walt Disney Animation Studios»-ի ստեղծած 53-րդ լիամետրաժ մուլտֆիլմը։ Թողարկվել է «Walt Disney Pictures»-ի կողմից։ Ըստ սյուժեի՝ երիտասարդ արքայադուստր Աննան և խիզախ Կրիստոֆֆը եղջերու Սվենի և ձնեմարդ Օլաֆի հետ ուղարկվում են մահացու վտանգավոր ճանապարհորդության, ձյունոտ բարձր լեռներում, որպեսզի գտնեն Աննայի մեծ քրոջը՝ Էլզային, ով անզգուշորեն իրենց թագավորությանը և բնակիչներին անիծում է և դատապարտում հավերժական ձյունով։ Մուլտֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում եղել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին։
«Սառցե սիրտը» դարձավ ամենաշահութաբեր անիմացիոն ֆիլմը Դիսնեյի պատմության մեջ, այնուհետև ամենաշահութաբեր մուլտֆիլմըկինոմատոգրաֆիայի ամբողջ պատմության մեջ։
Մուլտֆիլմը ստացավ «Օսկար» «լավագույն անիմացիոն ֆիլմ» և «լավագույն երգ» («Let It Go») անվանակարգերում։
Դրանից հետո, հերոսուհի Էլզան հանդես է գալիս «Մի անգամ հեքիաթում» սերիալի երրորդ սեզոնի վերջին սերիայում։ Իսկ սերիալի չորրորդ սեզոնում Էլզան գլխավոր դերում է հանդես գալու։