Սարակինոսներ
From Wikipedia, the free encyclopedia
Սարակինոսներ (հուն․՝ Σαρακηνός — «արևելյան մարդիկ») — ազգություն, որը հիշատակվում է IV դարի հին հռոմեական պատմիչ՝ Ամմիանուս Մարցելինուսի և I — II դարերի հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսի աշխատություններում։ Ավազակների քոչվոր ցեղ, բեդուիններ, ովքեր ապրել են Սիրիայի սահմանների երկայնքով։
Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանից արևմտյան հեղինակները սարակինոսներ սկսեցին անվանել բոլոր մուսուլմաններին[1], հաճախ որպես հոմանիշ օգտագործելով «Մավրեր» տերմինը։
Հիմա սարակինոսներ տերմինով պատմաբանները կոչում են VII-ից XIII դարերի ընթացքում Արաբական խալիֆայության բնակիչներին[2] (մինչև Աբբասյան խալիֆայության նվաճումը Մոնղոլական կայսրության կողմից)։