քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Ռոբերտի Ալեքսանյան (նոյեմբերի 30, 1983, Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։
Սարգիս Ալեքսանյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | ||
Կրթություն՝ | ՀԱՊՀ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 30, 1983 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Սարգիս Ալեքսանայնը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 30-ին, Տավուշի մարզի Բերդավան գյուղում[2]։
2005 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ որպես տեղեկատվական համակարգերի (IS) մասնագետ։ 2009 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի կոչում։
2009-2010 թվականներին եղել է «Իմեքս Գրուպ» ՍՊԸ ինժեներական պատվերներ իրականացնող։ 2010 թվականին «Ինտեր լոտո» ՍՊԸ-ում աշխատել է որպես համակարգչային օպերատոր։ 2013-2018 թվականներին «Հորիզոն» ՍՊԸ-ում աշխատել է որպես ճարտարագետ[3]։
2017 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու «Ելք» դաշինքի համապետական ցուցակով[4]։ 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.