Սարգիս Արամի Գուրզադյան (մայիսի 20, 1929(1929-05-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2015(2015-08-03)), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1970)։
Արագ փաստեր Սարգիս Գուրզադյան, Ծնվել է ...
Փակել
ՀԽՍՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի եղբայրն է։
1946 թվականին ավարտել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժնում, 1962 թվականից՝ դասախոս, դոցենտ)։ 1951 թվականին աշխատանքի է ընդունվել Հայնախագիծ ինստիտուտում՝ Սամվել Սաֆարյանի արվեստանոց, 1969 թվականից՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի № 1 ճարտարապետական արվեստանոցի ղեկավար։ 1974-1979 թվականներին՝ ՀՃՄ վարչության քարտուղար, 1994 թվականին նշանակվել է «Հայնախագիծ» ԲԲԸ խորհրդի նախագահ։ 2002 թվականին արժանացել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսորի կոչման[1]։
Քաղաքաշինական նախագծեր
Սարգիս Գուրզադյանի նախագծերով իրականացվել են
- Թամանյան փողոցի բարեկարգման նախագիծ Երևանում («Կասկադ» համալիր, Ջիմ Թորոսյանի և Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ, 1975-1980 թվականներ, 1995-2000 թվականներ)
- Պոլիտեխնիկական ինստիտուտի համալիր 12000 ուսանողի համար Երևանի Ավան թաղամասում (Կ. Մատինյանի համահեղինակությամբ, 1970-ական թվականներ)
Բնակելի շենքեր
- Գործվածքային կոմբինատի բնակելի տուն Երևանում (1951-1953 թվականներ)
- Բնակելի շենք Երևանի Կոմիտասի պողոտայում (1960 թվական)
- Բնակելի շենք Երևանի Չարենցի փողոցում (Ս. Բարսեղյանի և Ս. Նազարյանի համահեղինակությամբ, 2003 թվական)
Հասարակական շենքեր
- Մի շարք շենքեր Բյուրականի աստղադիտարանում (Հայելային Մեծ և Փոքր հեռադիտակների աշտարակներ (1976 թվական), գիտաժողովների դահլիճ, լաբորատոր մասնաշենք (1985 թվական), մասնակցություն Սամվել Սաֆարյանի և Ռաֆայել Իսրայելյանի նախագծած հյուրանոցի և գլխավոր գիտական մասնաշենքի աշխատանքային գծագրերի կատարմանը և մանրամասների մշակմանը, 1953-1970 թվականներ)
- ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի համալիր (Ս. Մանուելյանի համահեղինակությամբ, 1960-ական թվականների վերջ)
- Մշակույթի տուն 800 տեղով Կապանում (Կ. Մատինյանի և Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1972 թվական)
- Մշակույթի տուն 800 տեղով Արտաշատում (Կ. Մատինյանի և Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1982 թվական)
- Մշակույթի տուն 600 տեղով Գորիսում (Կ. Մատինյանի և Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1970-1971 թվականներ)
- Կինոթատրոն Էջմիածնում (Մ. Ալեքսանյանի համահեղինակությամբ, 1978 թվական)
- Մանկավարժական ինստիտուտի շենք 2000 ուսանողի համար Գորիսում (Կ. Մատինյանի և Ռ. Սարուխանյանի համահեղինակությամբ, 1968 թվական)
- 240 տեղով հյուրանոց Սևանում (Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1970-1985 թվականներ)
- Մենատուն Գառնիում (1974-1975 թվականներ)
- «Արարատ-պարկ Հայաթ» հյուրանոց. ճակատների մշակում և եկեղեցի -աղոթարան 9-րդ հարկում (2000-2002 թվականներ)
- Եկեղեցի Ասկերանում (2003 թվական)
Հուշարձաններ
- Հայաստանի պետականացման հուշարձանը Երևանում (Ջիմ Թորոսյանի համահեղինակությաբ, 1967 թվական)
- Գայի հուշարձանը Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան)
- Հայ բռնադատված զոհերի հուշարձանը Երևանում (Ջիմ Թորոսյանի համահեղինակությամբ, 2008 թվական)
Չիրականացված շենքերի նախագծեր
- Վանաձորի մշակութային թանգարան, 1999
- Ազգային ժողովի շենք Երևանում, 1994
- Պոլիտեխնիկական ինստիտուտի լսարանների համալիր Երևանի Ավան թաղամասում, 1997
- Մատենադարանի շենք Էջմիածնում, 1998
- Եկեղեցի Նորապատ գյուղում, 2000
- Եկեղեցի Հաթերքում, Արցախ, 2004
- Գյումրիի «Պատվո բլուր» հուշահամալիրի ճարտարապետություն, 2008
- 1962-1967 թվականներին խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր
- «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1982 թվական) համամիութենական ստուգատեսների դափնեկիր
- Խորհրդային կարգերի հաստատման 40-ամյակին նվիրված հուշակոթողի նախագծի համար հայտարարված հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (Ջիմ Թորոսյանի համահեղինակությամբ), 1960
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1970
- Կառուցված օբյեկտների ԺՏՆՑ մրցույթում (Մոսկվա) Բյուրականի աստղադիտարանի Հայելային տելեսկոպի շենքի ճարտարապետության համար արծաթե մեդալ, 1972
- «Պատվո նշան» շքանշան
- Վանաձորի մշակութային թանգարանի շենքի մրցույթի մրցանակ, 1990
- Ազգային Ժողովի շենքի մրցույթի մրցանակ, 1994
- «Սանկտ Պետերբուրգ։ Անիչքով կամուրջը»
- «Փողոց Աշտարակում»
- «Սանկ Պետերբուրգ։ Վասիլևյան կղզի»
- «Աշտարակ։ Կարմրավոր եկեղեցի»
- «Հովհաննավանքի գավիթի ներքին տեսքը»
- «Սուրբ Իսահակի տաճարը Սանկտ Պետերբուրգում»
- «Սանկտ-Պետերբուրգյան տեսարան ֆիննական ծովածոցի ափից»
- «Տեղերի վանքի գավթի մուտքը»
- « Աշտարակ։ Կարմրավոր եկեղեցի»
- А. Плутник, Башня Саргиса, "Известия", 31 анваря, 1968 г..
- Ա. Տեր-Մինասյան, Անմնացորդ նվիրումով, «Ճարտարապետություն, շինարարություն», 2007, № 2։
- Ա. Տեր-Մինասյան, Սարգիս Գուրզադյան, Երևան, 2009 ։
Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.