From Wikipedia, the free encyclopedia
«Սարդանապալի մահը» (ֆր.՝ La Mort de Sardanapale), ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի պատմական նկարներից։
Սարդանապալի մահը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էժեն Դելակրուա[1] |
տարի | 1827 |
բարձրություն | 392 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 496 ± 1 սանտիմետր[2] |
ուղղություն | ռոմանտիզմ[3] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[4] և կտավ[4] |
գտնվում է | Սենյակ 700 |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Էտիեն-Ֆրանսուա Հարո և Joseph Vitta? |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/death-sardanapalus, https://www.wga.hu/html/d/delacroi/2/204delac.html, https://www.wga.hu/html/d/delacroi/2/205delac.html, https://www.wga.hu/html/d/delacroi/2/206delac.html կայք | |
Ծանոթագրություններ | |
La Mort de Sardanapale Վիքիպահեստում |
Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1827-1828 թվականներին՝ Լուվրի Սրահում և անմիջապես արժանացել է քննադատների բացասական արձագանքին։ Նրան քննադատել են հեռանկարչության մեջ հեղինակային սխալների և առաջին պլանում տիրող քաոսային վիճակի համար։ Դելակրուան մեղադրվել է նաև վավաշամոլության և դաժանության ըմբոշխման մեջ։ Սակայն նկարչին հաջողվել է փոխանցել տեղի ունեցող երևույթները կենդանի և վառ երանգներով, Դելակրուայի նպատակը հանդիսատեսին ցնցելն ու հուզելն է։
Դելակրուան նկարի սյուժեն վերցրել է Ջորջ Գորդոն Բայրոնի «Սարդանապալ» դրամայից, բայց որոշակի փոփոխություններով[5]։ Նկարչի վրա ազդել է նաև Իսպանիայում և Մարոկկոյում երկարատև մնալը։
Ասորեստանի թագավորի մասին առասպելը հետևյալն է․ նա հայտնի անառակ է եղել, երկրի նկատմամբ նրա անտարբերությունը հանգեցրել է ապստամբության։ Խռովությունը կանխելու անհաջող փորձից հետո Սարդանապալը որոշել է ինքնասպան լինել։ Նկարում պատկերված է այն պահը, երբ թագավորը հրամայում է սպանել նաև իր սիրելի ձիուն, շանն ու կանանց, ոչնչացնել իր բոլոր գանձերը։ Դելակրուան գրել է, որ Սարդանապալի կերպարը դաժան նախազգուշացում է նրանց համար, ով իր կյանքում առաքինության չի ձգտում։
Չնայած թագավորի հուսահատ որոշմանը՝ նկարում նա պատկերված է թուլացած և վայելում է իր կողմից կազմակերպած գինարբուքը։ Հետևի պլանում պատկերված այրվող աշտարակը խորհրդանշում է Սարդանապալի անտարբերությունն իր մեռնող թագավորության նկատմամբ, իսկ կոտրված ժանիքներով փիղը՝ կորցրած իշխանությունը։
Դելակրուան ինքն էլ ոգեշնչվել էր լորդ Բայրոնի «Սարդանապալ» (1821) պիեսով, նրա կտավն, իր հերթին, ոգեշնչել է Հեկտոր Բերլիոզին՝ ստեղծելու («Սարդանապալ», 1830) կանտատը, իսկ Ֆերենց Լիստը ստեղծել է («Սարդանապալ», 1845—1852, ավարտված չէ) օպերան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.