From Wikipedia, the free encyclopedia
Սարիտ Թանարատ (թաի.՝ สฤษดิ์ ธนะรัชต์, հունիսի 16, 1908[1], Բանգկոկ, Թաիլանդ[2] - դեկտեմբերի 8, 1963[1], Բանգկոկ, Թաիլանդ[2]), թաիլանդացի ռազմական և պետական գործիչ։ Ֆելդմարշալ, Թաիլանդի վարչապետ (1959-1963)։
Սարիտ Թանարատ | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Missouri Military Academy? և Chulachomklao Royal Military Academy? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և զինվոր |
Դավանանք | բուդդայականություն |
Ծննդյան օր | հունիսի 16, 1908[1] |
Ծննդավայր | Բանգկոկ, Թաիլանդ[2] |
Վախճանի օր | դեկտեմբերի 8, 1963[1] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Բանգկոկ, Թաիլանդ[2] |
Քաղաքացիություն | Թաիլանդ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է մայոր Լուանգ Ռիանդետանանի և Հանթիպա Թանարատի ընտանիքում։ Նրա հայրը եղել է Սիամի ռազմական թարգմանիչը[3]։
1929 թվականին ավարտել է Չուլաչոմկլաո Թագավորական ռազմական ակադեմիան[4]։ Թայլանդի բանակի շարքերում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աչքի է ընկել և հաջողությամբ դրսևորել իրեն որպես ռազմական ադմինիստրատոր[3]։ Մասնակցել է ճապոնական զավթիչներից Բիրմայի ազատագրմանը։
Գնդապետի կոչումով 1945 թվականին հրամանատարել է առաջին հետևակային գունդը[5], որը տեղակայված էր մայրաքաղաքում, և 1947 թվականին նրա զինվորները առանցքային դեր են խաղացել հեղաշրջման մեջ։ Արդյունքում՝ 1954 թվականին Թանարատը դարձել է գերագույն գլխավոր հրամանատար և պաշտպանության նախարար[3]։
1957 թվականին վարչապետի կողմից խորհրդարանական ընտրությունների կեղծումից հետո նա փախել է իշխող կուսակցությունից և ինքը գլխավորել է զինված հեղաշրջումն արդեն Պիբուսոնգրամի դեմ, որը ստիպված էր հրաժարական տալ և արտաքսվել։ Թանարատն արտասահմանում բուժում անելուց հետո, 1958 թվականին գլխավորել է Թաիլանդի կառավարությունը Հեղաշրջման և այդ իրադարձության միջև ընկած ժամանակահատվածում վարչապետի աթոռը հերթով զբաղեցրել են նրա երկու դրածոները[3]։
Բնակչության շրջանում սեփական հեղինակությունը բարձրացնելու համար մի շարք պոպուլիստական միջոցներ է ձեռնարկել․ կրճատել է էլեկտրականության և բրնձի գները, կազմակերպել է աղքատ թաղամասերի բնակիչների ջրով ապահովումը, ներդրել է անվճար բժշկական օգնության և տնային խնամքի համակարգ։ Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվել փողոցային խուլիգանների դեմ պայքարելու համար։ Արգելվել են ռոքնռոլ ոճով արևմտյան երաժշտությունը և համապատասխան հագուստի ոճը։ Խիստ միջոցներն ուղղված են եղել մարմնավաճառության կազմակերպման և իրականացման դեմ պայքարին և ընդունվել է հատուկ օրենք այդ երևույթի դեմ պայքարի համար (1960)[6]։
Վարչապետի պաշտոնում մնացել է ընդհուպ մինչև իր մահը՝ 1963 թվականը։ Այս տարիների ընթացքում նա լուծարել Է Թաիլանդի Ազգային ասամբլեան՝ ձևավորելով «Հեղափոխական կառավարություն»։ Ցանկացած կրոնական, քաղաքական և ինտելեկտուալ այլախոհություն դաժանորեն հետապնդվել է։ Կոմունիստների դեմ պայքարում հենվել է ԱՄՆ-ի աջակցության վրա[3], որի կողմնորոշումը թույլ է տվել պահպանել Թաիլանդի անդամակցությունը ՍԵԱՏՕ-յին։ Արգելվել են նաև այլ քաղաքական կուսակցությունները[4]։
Թանարատի ռեժիմի կարևոր ձեռքբերումը թագավորական իշխանության հեղինակության վերականգնումն էր, որը, ինչպես ինքը համարում էր վարչապետը, անհրաժեշտ էր թաիլանդական հասարակությանը։ Վարչապետի ջանքերի շնորհիվ Ադուլյադեդ Պումիպոն թագավորը սկսել է ավելի նկատելի դեր խաղալ պետության կյանքում՝ ավելի հաճախ այցելություններ կատարելով գավառներ, իսկ պալատական արարողությունը վերականգնվել է ամբողջ ծավալով։ Միապետության հեղինակության աճը նպաստել է հենց Թանատարի դիրքերի ամրապնդմանը[7]։
Տնտեսության և ենթակառուցվածքային զարգացման ոլորտում կազմակերպվել է արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների կառուցում, իրականացվել է գյուղական շրջանների էլեկտրաֆիկացում և ոռոգում, գյուղատնտեսությունում ներդրվել են տնտեսվարման ժամանակակից մեթոդներ, այդ միջոցները նպաստել են համախառն ազգային արդյունքի աճին։ Թանատարի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել գյուղերում տարրական դպրոցական կրթության ներդրմանը, իսկ Բանգկոկում հաջողությամբ պայքար է մղվել մաքրության և հասարակական կարգի համար, այդ թվում՝ մարմնավաճառության դեմ[8]։ Արգելվել է ափիոնի ծխելը և միջոցներ են ձեռնարկվել այդ թմրանյութի մաքսանենգ ներմուծումը դադարեցնելու ուղղությամբ։ Թանատարի կառավարման հենց սկզբից նրա կառավարությունը ձեռնամուխ է եղել արմատախիլ անել իր նախորդների օրոք տարածված կոռուպցիան, հատկապես ոստիկանությունում, ինչպես նաև պայքարել կազմակերպված հանցավորության դեմ[4]։
Ֆելդմարշալի մահից հետո հասարակությունը ցնցվել է իր հարստության չափերից, որը դարձել է իր որդու և վերջին կնոջ միջև կատաղի պայքարի առարկա։ Պարզվել է, որ կառավարության նախկին ղեկավարի կարողությունը կազմել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար[9]։ Պարզվել է, որ նա տրաստային ընկերության, գարեջրատան, 51 մեքենայի և շուրջ 30 հողամասի սեփականատեր է եղել, որոնց մեծ մասը բաժանել է իր սիրուհիներին։ Թերթերում հրապարակվել են 100 կանանց անուններ, որոնք պնդում էին, որ իրենց հետ ինտիմ հարաբերություններ է ունեցել[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.