Սարսալ
From Wikipedia, the free encyclopedia
Սարսալ (նաև՝ Չարշամա Սոր, Աիդա Սարսալե, Սարսալա Թաուսի Մալաք, Աիդա Թաուսի Մալաք), Միջագետքի հնագույն պաշտամունքներից սկիզբ առնող եզդիական ազգային տոն, որը համարվում է եզդիների Նոր Տարին։ Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը, Հուլյան օրացույցով ապրիլի 13-ի հաջորդ չորեքշաբթի օրը[1][2]։ Օրն ընտրված է որպես աշխարհի արարման ավարտի օր[3]։
Վերջին շրջանում տոնը առավել հայտնի է «Չարշամա Սոր» անվանումով, որը եզդիերենից թարգմանաբար նշանակում է «Կարմիր Չորեքշաբթի»։ Տոնը եզդիների շրջանում ասոցացվում է կարմիր գույնի հետ։