From Wikipedia, the free encyclopedia
Ռադհակրիշնան Սարվեպալի (Radhakrishnan, սեպտեմբերի 5, 1888[1][2][3][…] կամ 1888[4], Թիրուտանի, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5] - ապրիլի 17, 1975[2][3][6][…], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, փիլիսոփա։ Կրթությունն ստացել է Մադրասի համալսարանում։ Եղել է Մայսուրի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր (1918-1921 թվականներ), Կալկաթայի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ (1921-1931 թվականներ), Անդհրայի (1931-1936 թվականներ) և Բենարեսի (1939-1948 թվականներ) համալսարանների փոխկանցլեր, Դելիի համալսարանի կանցլեր (1953-1962)։ Մասնակցել է հնդկական ազգային-ազատագրական շարժմանը։ 1949-1952 թվականներին եղել է ԱՍՀՄ-ում Հնդկաստանի դեսպանը, 1952-1962 թվականներին՝ Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահը, 1962-1967 թվականներին՝ նախագահը։ 1956 և 1964 թվականներին այցելել է ՍՍՀՄ (վերջին անգամ՝ նաև Հայաստան)։
Սարվեպալի Ռադհակրիշնան տելուգու՝ సర్వేపల్లి రాధాకృష్ణన్ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1888[1][2][3][…] կամ 1888[4] |
Ծննդավայր | Թիրուտանի, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5] |
Մահացել է | ապրիլի 17, 1975[2][3][6][…] |
Մահվան վայր | Չեննայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Մադրասի համալսարան, Կալկաթայի համալսարան, Մադրասի քրիստոնեական քոլեջ (1906), Դելիի համալսարան և Վորհես քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, փիլիսոփա, թարգմանիչ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կալկաթայի համալսարան և Մայսուրի համալսարան |
Ամուսին | Սիվակամու |
Զբաղեցրած պաշտոններ | Հնդկաստանի նախագահ, Լոկ Սաբխայի անդամ, Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի անդամ և Vice-chancellor of Andhra University? |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[9] |
Երեխաներ | Սարվեպալի Գոպալ |
Sarvepalli Radhakrishnan Վիքիպահեստում |
Պաշտպանել է խաղաղ գոյակցության սկզբունքը, դատապարտել ռազմական խմբավորումները, գաղութատիրությունը, պատերազմները։ Ռադհակրիշնան հարել է Շուսնկուսրայի ոգով մեկնաբանած վեդանւուսյի օբյեկտիվ իդեալիզմին։ Ընդունել է բացարձակ ոգու (աստված) գոյությունը, դրա անհերքելի ապացույց համարել կրոնը, միստիցիզմի փորձը։ Ըստ նրա՝ մարդկային դժբախտությունների պատճառը սոցիալական կարգերի արատներն են։ Նա դատապարտել է արևմտյան քաղաքակրթությունը կուտակման պաշտամունքի, սոցիալական և ազգային անհավասարության, ռազմականացման համար, սակայն նշված թերություններն անիրավացիորեն վերագրել է նաև սոցիալիզմին։ Ռադհակրիշնան առաջադրել է հասարակական և անհատական պրոբլեմների լուծման կրոնաիդեալիստական ուղի, մշակել միասնական համընդհանուր «հավերժական կրոնի» համակարգ, որը հիմնված է հին հնդկական կրոնվաիիլ, ավանդույթների վրա և կոչված է փոխարինելու գոյություն ունեցող բոլոր «դոգմատիկական» կրոնները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.