լիբանանահայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Սեդա Ավետիսի Մանուկյան (1945, Բեյրութ, Լիբանան), հայազգի լիբանանցի նկարչուհի։
Սեդա Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 1945 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Դավանանք | բուդդայականություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուսուցիչ | Պոլ Կիրակոսյան |
Սեդա Մանուկյանը ծնվել է 1945 թվականին Բեյրութում։ Մայրը՝ Աստղիկը, ծնունդով եղել է Հալեպից, հայրը՝ Ավետիսը, Այնթապից։ Քույրը՝ Անի Կուպելյանը, քանդակագործ է, մյուս քույրը՝ Ալին Մանուկյանը, լուսանկարիչ է, քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Reuters-ի գլխավոր լուսանկարիչը։ Ունի նաև եղբայր[1]։
Նկարչության դասեր է առել Պոլ Կիրակոսյանից և Լյուսի Ներսեսից։ Իտալիայի դեսպանատան կողմից կազմակերպված մրցույթում արժանացել է առաջին մրցանակին և ուղարկվել է Պերուջա երեք ամսով արվեստի դասեր առնելու[2]։ 1964-1970 թվականներին սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում, 1972-1973 թվականներին՝ Լոնդոնում։ Այնուհետև վերադարձել է Բեյրութ։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով ավերված տարածքներում եղել է կամավոր, երեխաներին սովորեցրել է նկարել և ինքն էլ ստեղծագործել է։ Պատերազմական տարիներին ներկայացրել է համեմատաբար նոր թեմաներ՝ Բեյրութի քաղաքացիների իրատեսական դիմանկարները[2]։
2005 թվականին Շրի Լանկայի մենաստաններից մեկում կարգվել է որպես բուդդիստ՝ ստանալով Ani Padma Tsult'hrim Drolma անունը[3]։ 2008 թվականին նկարահանվել է «Sela Maniyo» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նկարչի հոգևոր վերափոխման մասին[4]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։ Սեդա Մանուկյանը հրատարակել է օրիգինալ նկարներով մանկական գրքեր, որոնք իմաստության փոքր դասեր են, որ նա կիսում է իր սիրելի մանուկների հետ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.