Սեդա Վերմիշևա
բանաստեղծուհի, տնտեսագետ և հասարակական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Սեդա Կոնստանդինի Վերմիշևա (ռուս.՝ Седа Константиновна Вермишева, հոկտեմբերի 9, 1932(1932-10-09), Թիֆլիս, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2020(2020-02-19)[1], Երևան, Հայաստան), բանաստեղծուհի, տնտեսագետ և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից։
Սեդա Վերմիշևա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1932(1932-10-09) |
Ծննդավայր | Թիֆլիս, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 19, 2020(2020-02-19)[1] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Ժանրեր | լիրիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Գոլոս Արմենիի |
Պարգևներ | |
Զավակներ | Սուրեն Զոլյան |
Ազգականներ | Մարիա Սահակյան և Գրիգորի Վերմիշև |
Սեդա Վերմիշևա Վիքիդարանում |
Հոր կողմից սերում է Արղության-Երկայնաբազուկների իշխանական տոհմից։ Վերմիշևան ծնվել է Թիֆլիսում, սակայն ողջ կյանքն ապրել է Մոսկվայում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է Սովետական Էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտում որպես ավագ խորհրդական։ Հեղինակ է 8 պոետիկ գրքերի և բազմաթիվ վերլուծական հոդվածների։ Հայաստանի Գրողների Միության ռուսախոս սեկտորի ղեկավարն է, Մոսկվայի գրողների միության անդամ էր։ Սեդա Վերմիշևան Հայ-ռուսական բարեկամության Մոսկովյան համայնքի համանախագահն էր։