Սեդլեցի ոսկրատուն
From Wikipedia, the free encyclopedia
Սեդլեցի ոսկրատուն (չեխ․՝ Kostnice v Sedlci) կամ Բոլոր սրբերի մատուռ (չեխ․՝ Kostel Všech svatých), գոթական գերեզմանոցային ժամատուն (երբեմն նաև ընդունվում է որպես կապելլա կամ մատուռ) չեխական Սեդլեցում, Կուտնա Գոռա քաղաքում։
Արագ փաստեր Սեդլեցի ոսկրատուն, Հիմնական տվյալներ ...
Սեդլեցի ոսկրատուն | |
---|---|
Սեդլեցի ոսկրատունը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ոսկրատուն |
Երկիր | Չեխիա |
Տեղագրություն | Sedlec? |
Դավանանք | կաթոլիկություն |
Ժառանգության կարգավիճակ | Չեխիայի մշակույթի հուշարձան |
Հիմնադիր | Օտտոկար II |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
Sedlec Ossuary Վիքիպահեստում | |
sedlec.info(չեխ.)(անգլ.)(գերմ.) |
Փակել
Այն համարվում է Չեխիայի ամենամեծ ոսկրատունը, որի կրիպտեում հավաքված են հսկայական թվով ոսկորներ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մատուռի ներքին ինտերիերը, որն ամբողջովին զարդարված է մարդկային գանգերով և ոսկորներով. այդ նպատակի համար կիրառվել են ավելի քան 40.000 մարդկային կմախքներ։