հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Սեմյոն Տիգրանի Հախումյան (փետրվարի 17, 1930, Երևան - մայիսի 16, 2016), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1954), պրոֆեսոր (1991)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1971 թվականից[1]։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։ ՀԽՍՀ լուսավորության նախարար (1973-1989)։
Սեմյոն Հախումյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1930 Երևան |
Մահացել է | մայիսի 16, 2016 (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1952) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1954) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հայր | Տիգրան Հախումյան |
Տիգրան Հախումյանի որդին։
Սեմյոն Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 1957 թվականին «Ն. Գ. Պոմյալովսկու «Բուրսայի էսսեներ»-ի բառապաշարն ու դարձվածաբանությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1965-1972 թվականներին և 1989 թվականից՝ ԵՊՀ ռեկտորի տեղակալ, 1972-1973 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, 1973-1988 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության, 1988-1989 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարար[2], 1992 թվականից՝ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։
Աշխատությունները վերաբերում են հայ-ռուսական գրականական կապերին («Մաքսիմ Գորկին և Հայաստանը», 1968, համահեղինակ)[3]։ 1975 թվականին մասնակցել է «Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան»-ի կազմմանը։ Եղել է ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.