Սեյշելյան կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Սեյշելյան կղզիներ (ֆր.՝ République des Seychelles, անգլ.՝ Republic of Seychelles), կղզային հանրապետություն Արևելյան Աֆրիկայում։ Սեյշելյան Կղզիների Հանրապետությունն զբաղեցնում է համանուն և Ամիրանտյան, Ալդաբրա, Կոսմոլեդո, Ֆարկուար ու մերձակա մոտ 115 մանր կղզիները Հնդկական օվկիանոսի արևմուտքում՝ Մադագասկարից հյուսիս-արևելք՝ մերձհասարակածային գոտում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Մաե կղզին ամենաբարձրադիր կղզին է, իսկ ամենամարձր կետը 910 մետր է։ Այս կղզիները հայտնաբերել են պորտուգալացիները 15-րդ դարի սկզբին։ Մայրաքաղաքը Վիկտորիան է։
Բնակչություն
Բնակչությունը չի անցնում 100 հազարից։ Երկրում բնակվում են կրեոլներ, բանտու աֆրիկացիներ, հնդիկներ, չինացիներ և այլք։
Տնտեսություն
Տնտեսության հիմքը գյուղտնտեսությունն ու զբոսաշրջությունն են։ Մշակում են ծխախոտ, համեմունքներ (դարչին, վանիլին), ադամաթուզ, ցիտրուսներ, եթերայուղատու բույսեր։ Զարգացած է ձկնորսությունը։
Ընդհանուր տեղեկություններ
Կղզիները տեղավորված են 30–70 մ խորություններում գտնվող ստորջրյա բարձրացումների վրա և հիմնականում ունեն բուստային ծագում։ Շատ են բնաշխարհիկ բույսերն ու կենդանիները։ XVIII դարի կեսին գաղութացրել են ֆրանսիացիները, դարավերջին զավթել են անգլիացիները և, համարելով բրիտանական տիրույթ, միացրել Մավրիկիոսին։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1976 թվականի հունիսի 28-ին։ Միակ քաղաքը մայրաքաղաք Վիկտորիան է։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.