From Wikipedia, the free encyclopedia
Սեյտյո Մացումոտո (ճապ.՝ 松本 清張, դեկտեմբերի 21, 1909[1][2][3], Կիտակյուսյու, Ֆուկուոկա, Ճապոնիա - օգոստոսի 4, 1992[4][1][2][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[2]), ճապոնացի գրող և լրագրող, «Ռյունոսկե Ակուտագավայի անվան մրցանակի» դափնեկիր (1952 թվական)։ Ճապոնական գրականության մեջ սոցիալական դետեկտիվ ժանրի հիմնադիր[9]։
Սեյտյո Մացումոտո 松本 清張 | |
---|---|
Ծննդյան անուն | Կիյոհարու Մացումոտո |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1909[1][2][3] |
Ծննդավայր | Կիտակյուսյու, Ֆուկուոկա, Ճապոնիա |
Վախճանվել է | օգոստոսի 4, 1992[4][1][2][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[2] |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Ստեղծագործական շրջան | 1951 թվականից մինչև մահը |
Ժանրեր | արձակ |
Թեմաներ | միստիկա դետեկտիվ |
Ուշագրավ աշխատանքներ | A Legend of the Kokura Diary?, Points and Lines?, Zero Focus?, Inspector Imanishi Investigates?, Black Leather Notebook?, Black Fog over Japan?, Unearthing the Shōwa Period? և Essay of Yamatai? |
Ստեղծագործությունների ցանկ | Q11531183? |
Պարգևներ | |
Սեյտյո Մացումոտո Վիքիքաղվածքում | |
Seichō Matsumoto Վիքիպահեստում |
Մացումոտոն ծնվել է ճապոնական Կոկուրա քաղաքում (այժմ Կիտակյուսյուի կազմում է)։ Նրա իսկական անունը Կիյոհարու Մացումոտո է։ «Սեյտյո» անունը չինարենով և ճապոներենով նրա անվան սիմվոլների ընթերցումն է։ Ծնվել է սովորական ընտանիքում և ծնողների միակ զավակն է եղել։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է մի ընկերությունում, որն զբաղվում էր կոմունալ ծառայություններ կատարելով։
Մասնակցել է գրական խմբավորմանը, որը գործում էր Յավատա Սեյտեցու մետաղագործական գործարանում։ Պատանի հասակում Սեյտյո Մացումոտոն շատ էր ընթերցում հեղափոխական գրքույկներ։ Նա ձախ շարժման կողմնակից էր։ Համագործակցում էր «Ձախ ճակատ» և «Մարտական դրոշակ» ամսագրերին։ Իր հեղափոխական գործունեության պատճառով 1929 թվականին ազատազրկվում և բանտարկվում է Օկուրա քաղաքում։
Մինչ գրական ասպարեզում իրեն դրսևորելը, Մացումոտոն փոխել է շատ մասնագիտություններ։ Նա ախատում էր Asahi Shinbun (Ասայի Շինբուն) թերթում որպես գովազդային հայտարարությունների դիզայներ։ Աշխատանքը խմբագրությունում դադարեց Երկրորդ աշխարհամարտի պատճառով։ Բժշկական գումարտակի անձնակազմի կազմում նա ծառայել է Կորեայում։ Պատերազմի ավարտից հետո Մացումոտոն կրկին վերադարձավ խմբագրություն, իսկ 1950 թվականին տեղափոխվեց Տոկիոյի խմբագրություն։
Չնայած այն հանգամանքին, որ Սեյտյո Մացումոտոն չունեցավ բարձրագույն կրթություն, հիանալի գրում էր։
Նրա անդրանիկ ստեղծագործությունները հայտնվեցին 1950-ական թվականներին։ Իսկ առաջին դետեկտիվ ստեղծագործությունները՝ 1955 թվականին։ Սեյտյոյի գրական դեբյուտը Ճապոնիայում բարձր գնահատվեց և արդյունքում 1956 թվականին նա նվաճեց Դետեկտիվ ժանրի գրողների ակումբի գլխավոր մրցանակը։ «Դետեկտիվ ժանրի գրողների ակումբ» հիմնադրվել է 1947 թվականին Էդոգավա Ռամպոյի կողմից։
Մացումոտոն գրել է պատմական վեպեր և գիտական գրականություն՝ համեմված միստիկական պատմություններով և դետեկտիվ տարրերով։ Նա համագործակցում էր ռեժիսոր Յոսիտարո Նոմուրայի հետ։ Castle of Sand ֆիլմը, որ նկարահանվել է Մացումոտոյի սցենարով, համարվում է ճապոնական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներից մեկը[10]։
1968 թվականին այցելել է Կուբա և Հյուսիսային Վիետնամ։
Նրա համար այսօր նույնիսկ Փարիզը անապատ է։ Ուր էլ որ նա հիմա գնա, ամենուր անապատ է։ Քանի որ նա անհայրենիք է, կորսված քաղաքացիությամբ։ Ավելին, տասնյոթ տարի առաջ նրան զրկել են կյանքի իրավունքից։ Եվ նրա համար այսօր երկիրը անապատ է։ - Սեյտյո Մացումոտո «Երկիր անապատ»[11]
|
Սեյտյո Մացումոտոյի ստեղծագործություններից լույս են տեսել հետևյալները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.