From Wikipedia, the free encyclopedia
Սենատուս կոնսուլտ (լատին․՝ Senatus consul), Հին Հռոմում սենատի կարծիքը, որ ձևակերպվում Էր սահմանված կարգով և ուներ պարտադիր բնույթ։ Սենատուս կոնսուլտի միջոցով կարգավորվել են պետական կառավարման, պատերազմի և խաղաղության, արդարադատության և այլ կարևոր հարցերը։ Ֆրանսիայում կոնսուլության, Առաջին և Երկրորդ կայսրությունների շրջանում Սենատուս կոնսուլտ Էին կոչվում այն ակտերը, որոնք փոխում կամ լրացնում Էին սահմանադրությունը։ Փաստորեն Սենատուս կոնսուլտ ընդունում Էր կոնսուլը կամ կայսրը, սակայն ձևականորեն հռչակվում Էր սենատի անունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 288)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.