Սեն Ժիրոն
From Wikipedia, the free encyclopedia
Սեն Ժիրոն (ֆր.՝ Saint-Girons, [sɛ̃ʒiʁɔ̃], օքս.՝ Sent Gironç, Sent Guironç, Sant Gironç, Sant Guironç), համայնք Ֆրանսիայում, որը գտնվում է Միջին Պիրենեյան մարզի Արյեժ գավառում։ Մտնում է Սեն Ժիրոն շրջանի կազմի մեջ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեն Ժիրոն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Ժիրոն | |||
ֆր.՝ Saint-Girons[1] ֆր.՝ Lunoque[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 19,13 կմ² | ||
ԲԾՄ | 390 մետր | ||
Բնակչություն | ▼6250 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 09200[4] | ||
Պաշտոնական կայք | ville-st-girons.fr(ֆր.) | ||
| |||
Փակել
Համայնքի INSEE կոդ՝ 09261։
Բնակավայրը տեղակայված է Սալա գետի և դրա վտակների հովտում։ Այստեղով է անցնում Աքվիտանիա-Կատալոնիա ճանապարհը։
Քաղաքը հիմնադրվել է միջնադարում։ Իսկ բնակիչները այստեղ հաստատվել են հարևան Սեն Լիզեից։
Բնակավայրի տնտեսական ծագումը տեղի է ունեցել 19-րդ դարում, երբ կառուցվեցին ալրաղացներ, դարբնոցներ, ֆաբրիկաներ, ավտոճանապարհներ։ 1840-1841 թվականներին ղեկավարն էր Ժորժ Էժեն Օսմանը։