Սեպուհ Աբգարյան
հայ դիրիժոր, կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Սեպուհ Լևոնի Աբգարյան (հունիսի 12, 1930(1930-06-12), Կիպրոս - օգոստոսի 5, 2014(2014-08-05), Նիկոսիա, Կիպրոս), հայազգի կոմպոզիտոր, երգիչ, դիրիժոր, ռադիոհաղորդավար, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար։
Սեպուհ Աբգարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 12, 1930(1930-06-12) Կիպրոս |
Երկիր | Կիպրոս |
Մահացել է | օգոստոսի 5, 2014(2014-08-05) (84 տարեկան) Նիկոսիա, Կիպրոս |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ռադիոհաղորդավար |
Ծնվել է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Հայրը ծնունդով սասունցի էր։ Ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ Սեպուհը սովորել է Սուրբ Նշան դպրոցում և աշակերտել Էդուարդ Տարոնյանին և Բարսեղ Կանաչյանին։ Նա միշտ երախտագիտությամբ է հիշել իր ուսուցիչներին, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա ձևավորման և կայացման վրա։ Երբ 13 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Հալեպ, որտեղ 1954 թվականին ավարտում է Մելգոնյան հայկական վարժարանը, իսկ այնուհետև ուսումը շարունակում Փարիզում[1]։ Փարիզում ուսուցանվելուց հետո վերադառնում է Կիպրոս և աշխատում տեղի վարժարանում։ Երկու այլ հայերի հետ Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնում է հայկական ռադիոհաղորդում, որտեղ աշխատել է շուրջ 46 տարի։ Միաժամանակ աշխատել է Մելգոնյան վարժարանում՝ որպես երգչախմբի ղեկավար[2]։
Հեղինակ է մի շարք երգերի, կամերային, սիմֆոնիկ երաժշտությունների, օրատորիաների, որոնք կատարվել են աշխարհի մի շարք երկրներում՝ Տոկիո, Փարիզ, Կիպրոս, Լիբանան, ԱՄՆ։ Սեպուհ Աբգարյանի ամենամեծ ձեռքբերումը «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ղեկավարումն էր, որը իր համերգներով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում։ Նա վերոհիշյալ համույթը ղեկավարել է հիմնադրման օրից մինչև կյանքի վերջը[3]։
Մահացել է Նիկոսիայում[4][5]։
Օգտագործել է Սասմա Մհեր ծածկանունը[6]։
Սեպուհ Աբգարյանը մի Մեծություն է մեր իրականության մեջ, ափսոս քիչ բացահայտված։ Դավիթ Սարիբեկյան |
Բացի լավ արվեստագետ լինելուց՝ նա շատ հոգատար մարդ էր։ Կարող էր հայրաբար վերաբերվել բոլորին։ Նա հրաշալի հումոր ուներ, շատ-շատ լավ գիտեր հայոց պատմությունը։ Հեղինե Քալաշյան, երգչախմբի նախկին անդամ |
Չեմ վախենա ասել՝ հայ ազգային երգի շատ-շատ կորած ու անտեսված նմուշներ, մաեստրոյի ու «Գոհարի» շնորհիվ վերամշակվեցին ու ներկայացվեցին հանրությանը։ Սոնա Զարաֆյան, երգչախմբի անդամ |
- Наталия Халатян. Браво, маэстро Сепух Абгарян Արխիվացված 2015-05-11 Wayback Machine - Голос Армении 25.09.2014
- «ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- «БРАВО, МАЭСТРО СЕПУХ АБГАРЯН». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
- «Մահացել է «Գոհար» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- http://www.artsakank.com.cy/am/news/interview/2009/interview-sabouh-apkarian Արխիվացված 2015-09-23 Wayback Machine ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳՈՀԱՐԻ ԽՄԲԱՎԱՐ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ
- Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547։