Սեռի պայմանավորում
From Wikipedia, the free encyclopedia
Սեռի պայմանավորում (անգլ.՝ Sexual differentiation in humans), մարդկանց մոտ տարբեր սեռերի ձևավորման գործընթաց է։ Այն սահմանվում է որպես ֆենոտիպային կառույցների զարգացում, որը տեղի է ունենում գոնադային (գամետային) հավաքակազմի կողմից ձևավորված հորմոնների գործունեության արդյունքում[1]։ Սեռի պայմանավորումը ընդգրկում է տարբեր սեռական ներքին ու արտաքին օրգանների ձևավորումը։ Մաշկի մազերը նույնպես կարևոր դեր են խաղում սեռի պայմանավորման հարցում[2]։
Սեռային տարբերությունների ձևավորումը նախ և առաջ աևտահայտվում է XY քրոմոսոմներում, որոնք առկա են մարդկանց մոտ։ Բարդ համակարգերը պատասխանատու են արական և իգական սեռի մոտ ֆենոտիպի զարգացման համար՝ դեռևս չձևավորված զիգոտից առանձին[3]։ Իգական սեռի ներկայացուցիչները սովորաբար ունեն 2 X քրոմոսոմ, իսկ արական սեռի ներկայացուցիչները X և Y քրոմոսոմ։ Դրանց զարգացման սկզբնական փուլում երկու սեռերի դեպքում էլ նույն ներքին կառուցվածքն է։ Սակայն Y քրոմոսոմում SPY (անգլ.՝ Sex-determining region) գենի առկայությունը պատճառ է դառնում արական սեռի ներկայացուցիչների մոտ ամորձիների ձևավորմանը։
Սեռային տարբեր զարգացումները, որ հայտնի են ինտերսեքս անվամբ, կարող են լինել գենետիկ կամ հորմոնալ գործոնների ազդեցությամբ[4]։