Սերբական Հանրապետության զինանշան, ընդունվել է 2008 թվականի հուլիսի 15-ին։ Իրենից ներկայացնում է շրջան՝ պետական դրոշի գույներով, որի վրա կան ոսկե խճճված Ռ և Ս տառերը։ Շրջանակը շրջապատված է կաղնու ոսկե տերևներից պատրաստված ծաղկեպսակով, ներքևում կազմված դրոշի գույներով ժապավենով և պսակված է արքայական թագով։ Շուրջը կիրիլիցայով և լատիներենով տրված է Սերբական Հանրապետություն անունը։ Ներքևում պատկերված է Բոսնիայի միջնադարյան Կոտրոմանիչի դինաստիայի տիրակալների թագավորական թագը

Արագ փաստեր Մանրամասնություններ, Կրիչ ...
Սերբական Հանրապետության զինանշան
Thumb
Մանրամասնություններ
ԿրիչՍերբական Հանրապետություն
Հաստատված2008 թվականի հուլիսի 15
Փակել

Հին զինանշան

Thumb
Սերբական Հանրապետության հին զինանշանը

Սերբական Հանրապետության հին զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր ցուցանակ, որի վրա գտնվում է ոսկե թագավորական թագը, դրված արծաթե երկգլխանի արծվի վրա։ Արծվի կտուցը, լեզուն ու ոտքերը ոսկեգույն են, նրա կրծքավանդակին գտնվում է սերբական խաչը։

Զինանշանի ընդունում

Thumb
Սերբական Հանրապետության հակասահմանադրական ճանաչված մեծ զինանշանը

Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանադրական դատարանը Սերբական Հանրապետության հին զինանշանը ճանաչել է հակասահմանադրական[1], ստեղծելով օրենք[2] Սերբական Հանրապետության կառավարության կողմից 2007 թվականի հունիսի 16-ից գործածել Սերբական Հանրապետության զինանշանի փոխարեն Սերբական Հանրապետության խորհրդանշանով պատկերը, որը 2008 թվականին փոխարինվել է նոր զինանշանի պատկերով։

Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինան 2008 թվականի հուլիսի 15-ին Սերբական Հանրապետության զինանշանի մասին նոր որոշում է կայացրել, որը հիմնված է միջնադարյան Նեմանիչեյի դինաստիայի զինանշանի վրա։

Տես նաև

  • Սերբիայի զինանշան

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.