Սերբիայի վարչական բաժանում - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սերբիայի վարչական բաժանում.

Սերբիայի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերբիայի վարչական բաժանում (սերբ.՝ Административна подела Србије), Սերբիայի Հանրապետության վարչատարածքային բաժանման եղանակը, որը ներառում է երկու ինքնավար երկրամասեր (Կոսովո և Մեթոխիա, Վոևոդինա), 29 շրջաններ, Բելգրադի մայրաքաղաքային ինքնավար շրջանը և 211 գյուղեր։

Ըստ վարչատարածքային բաժանման և պետական կառուցվածքի՝ Սերբիայի Հանրապետությունը ունիտար պետություն է։ Մինչև երկրում վարչատարածքային բաժանման ծրագրի իրականացումը, երկրում կային երեք ինքնավար երկրամասեր՝ Կոսովո, Մեթոխիա և Վոևոդիա։

Սերբիայի Հանրապետության այն հատվածը, որը կազմված է երկու ինքնավար մարզերից հանդես է գալիս Կենտրոնական Սերբիա անվան տակ և չի հաշվվում որպես վարչական միավոր։ Այն գտնվում է հանրապետական իշխանությունների անմիջական ենթակայության տակ։ Բարեփոխումներից հետո Սերբիայում առաջացան նոր վարչատարածքային միավորներ՝ մարզեր, շրջաններ, դաշնային քաղաք և գյուղեր[1]:

1999 թվականին Կոսովոյում և Մեթոխիայում թուլանում է սերբական վերահսկողությունը և Սերբիան կորցնում է վերջիններիս իշխանությունը։

Այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հյուսիսատլանտյան դաշինքի և Հարավսլավիայի Միութենական Հանրապետության միջև բռնկվում է պատերազմ և սերբական իշխանությունները ստիպված հանում են իրենց զորքերը Կոսովոյից և Մեթոխիայից: Դա դառնում է պատճառ այս տարածքներից սերբերի, չեռնոգորացիների և գնչուների զանգվածային արտահոսքի։ Սերբիան իրավունք չունի մարդահամար անցնացնել այս տարածքներում[2]:

Վիճակագրական մարզեր

Համաձայն Սերբիայի Հանրապետության օրենսդրության և 2009 թվականին ընդունված և 2010 թվականին հաստատված փոփոխությունների (սերբ.՝ Уредба о номенклатури статистичких територијалних јединица[3]) Սերբիայում առանձնանում են երեք մակարդակի վիճակագրական տարածքային մարզեր։

  • НСТJ 1 մակարդակ – Հյուսիսային Սերբիա և Հարավային Սերբիա։
  • HCTJ 2 մակարդակ[4] – Բելգրադի տարածաշրջան, Վոևոդինայի տարածաշրջան, Շումադիայի տարածաշրջան, Արևմտյան Սերբիայի տարածաշրջան, Արևելյան Սերբիայի տարածաշրջան, Հարավային Սերբիայի տարածաշրջան՝ ներառյալ Կոսովոն և Մեթոխիան։
  • НСТJ 3 մակարդակ – մյուս վարչական շրջանները։

Ծանոթագրություններ

  1. «Սերբիայի Հանրապետության վարչատարածքային բաժանումը ըստ պետության վարչական բաժանման մասին հրամանագրի» (սերբերեն)։ Սերբիայի կառավարություն։ 2004։ Վերցված է 2015-08-27 
  2. «Սերբիայի Հանրապետության ինքնավար երկրամասեր՝ Կոսովո և Մեթոխիա» (սերբերեն)։ Սերբիայի կառավարության որոշում։ 2004։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է 2015-08-27 
  3. «Թվի նվազում վիճակագրական տարածաշրջանների միջոցով: Օրենքի փոփոխության մասին տարածաշրջանային զարգացմում» (սերբերեն)։ Սերբիայի Հանրապետության կառավարչական որոշում։ 2004։ Վերցված է 2015-08-27 
  4. «Ներդրվել է յոթ վիճակագրական տարածաշրջաններում»։ B92 (սերբերեն)։ Վերցված է 2014-04-11 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սերբիայի վարչական բաժանում
Listen to this article