From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Սարուխանի Աբրահամյան (սեպտեմբերի 3, 1953, Կուսապատ - հունվարի 22, 1994, Հակոբ Կամարի, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Սերգեյ Աբրահամյան | |
---|---|
սեպտեմբերի 3, 1953 - հունվարի 22, 1994 (40 տարեկան) | |
Ծննդավայր | Կուսապատ, Մարտակերտ |
Մահվան վայր | Հակոբ Կամարի, Մարտակերտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Սերգեյ Աբրահամյանը ծնվել է 1959 թ. սեպտեմբերի 3-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել որպես շինարար։
1992 թ. անդամագրվել է 7-րդ վաշտին, մասնակցել պաշտպանական մի շարք մարտերի, ինչպես նաև հայրենի Կուսապատ գյուղի ազատագրմանը։ Զոհվել է 1994 թ. հունվարի 22-ին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի գյուղի մոտ մղված ծանր ու արյունահեղ մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան Արմենավանի տեղամասում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.