Սերգեյ Ադյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Իվանի Ադյան (ռուս.՝ Сергей Иванович Адян, հունվարի 1, 1931[1], Կուշչի, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 2020[2], Մոսկվա, Ռուսաստան), ազգությամբ հայ մաթեմատիկոս: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1968): Ռուսաստանի Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։ Մոսկվայի Պետական Համալսարանի պրոֆեսոր։ Առավելապես հայտնի է խմբերի տեսությունում իր աշխատանքով, հատկապես Բերնսայդի պրոբլեմով։
Կենսագրություն
Սերգեյ Իվանի Ադյանը ծնվել է 1931 թ. հունվարի 1-ին, Ադրբեջանի ԽՍՀ Դաշքեսանի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղում։ Ֆիզմաթ գիտ. դոկտոր (1962): 1952 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում։ Ադյանի աշխատանքները վերաբերում են հանրահաշվին և մաթեմատիկական տրամաբանությանը։ «Խմբերի մի քանի հատկությունների որոշման պրոբլեմների ալգորիթմական անլուծելիությունը» 1955 թ. աշխատությունը շահել է Մոսկվայի մաթեմատիկական ընկերություների մրցանակը (1956), իսկ խմբերի և կիսախմբերի տեսության ալգորիթմական պրոբլեմներին նվիրված աշխատություները՝ ՍՍՀՄ ԳԱ նախագահության Պ. Լ. Չեբեշևի անվան մրցանակը (1962)։ 1968 թվականին հրատարակած ակադեմիկոս Պ. Ս Նովիկովի հետ համատեղ աշխատությունների ցիկլում՝ լուծված է պարբերական խմբերի պրոբլեմը, որն առաջադրել է Բեռնսայդը դեռևս 1902 թվականին։
Նրա խորհրդատուն Պյոտր Նովիկովն էր։ 1965 թվականից աշխատում է Մոսկվայի Պետական Համալսարանում։ Ալեքսանդր Ռազբարովը նրա ուսանողներից էր։
Երկեր
- Определящие соотнашениия и алгоритмические проблемы для групп и полугрупп. М. 1966.
Ծանոթագրություններ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 75)։ ![]() |
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.