Սերգեյ Բեռնշտեյն
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Նաթանովիչ Բեռնշտեյն (ռուս.՝ Серге́й Ната́нович Бернште́йн, փետրվարի 22 (մարտի 5), 1880[1][2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 26, 1968(1968-10-26)[3][1][4], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Փարիզի ԳԱ արտասահմանյան անդամ (1955)։
Ֆիզիոլոգ Նատան Բեռնշտեյնի որդին, հոգեբան Ալեքսանդ Բեռնշտեյնի եղբայրը։
Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումներին, ֆունկցիայի և հավանականության տեսություններին։ Ստեղծել է ֆունկցիայի տեսության նոր ճյուղ՝ ֆունկցիայի կոնստրուկտիվ տեսություն։ Հավանականության տեսության մեջ Բեռնշտեյնը հետազոտել է սահմանային թեորեմաները, ստոխաստիկ դիֆերենցիալ հավասարումները, ինչպես նաև հավանականային մեթոդների կիրառման հարցերը ֆիզիկայում, վիճակագրության և կենսաբանության մեջ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1942)։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։
Մաթեմատիկական կրթությունը ստացել է Փարիզում, աշակերտել է Էմիլ Պիկարի, Դավիթ Հիլբերտի, ժակ Ադամարի և այլոց մոտ։
Բեռնշտեյնը եղել է խորհրդային առաջին ակադեմիկոսներից մեկը, 1907-1933 թվականներին դասախոսել է Խարկովի համալսրանում։ Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսոր է (1944-1947)։