Սերգեյ Գալստյան (լեզվաբան)
հայ լեզվաբան, լրագրող / From Wikipedia, the free encyclopedia
Սերյոժա Աշոտի Գալստյան (Սերգեյ Գալստյան, նոյեմբերի 1, 1929(1929-11-01), Ծավ, Հայաստան), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987)։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2009)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գալստյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սերգեյ Գալստյան, Ծնվել է ...
Սերգեյ Գալստյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1929(1929-11-01) (94 տարեկան) Ծավ, Հայաստան |
Մասնագիտություն | լրագրող, լեզվաբան և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1952) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Փակել
Սերյոժա Գալստյանը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Կեմանց գյուղում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957-1962 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող։ 1962 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի քերականությանը, պատմությանը, բառապաշարին[1]։
- Ակնարկներ աշխարհաբարի պատմության. 1850-1860-ական թվականներ, 1963 թվական։
- Լեզվաբանական բառարան, 1975 թվական (համահեղինակ)։
- Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, 1975 թվական (համահեղինակ)։
- Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, 1978 թվական։
- Հայերենի զրուցարան, 1990 թվական (համահեղինակ)։
- Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ, բուհական դասագիրք, 2003 թվական։
- «Դպրոցական բառակազմական բառարան», 2011 թվական
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2009 թվական)[2]։
- Մովսես Խորենացու մեդալ (2014 թվական)[3]
- Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.