From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ապոլինարևիչ Գերասիմով (ռուս.՝ Серге́й Аполлина́риевич Гера́симов, մայիսի 21 (հունիսի 3), 1906[1], Կունդրավի (գյուղ, Չեբարկուլսկի շրջան), Troitsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1985[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր (1946)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948 թվական)։ Պետական մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Սերգեյ Գերասիմով ռուս.՝ Сергей Апполинариевич Герасимов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21 (հունիսի 3), 1906[1] |
Ծննդավայր | Կունդրավի (գյուղ, Չեբարկուլսկի շրջան), Troitsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 26, 1985[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1928) |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոդերասան, քաղաքական գործիչ, մանկավարժ, ուսուցիչ և դրամատուրգ |
Աշխատավայր | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Ամուսին | Տամարա Մակարովա |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Sergei Gerasimov (film director) Վիքիպահեստում |
Սերգեյ Գերասիմովը ծնվել է 1906 թվականին։ Սովորել է Լենինգրադի գեղարվեստական ուսումնարանում, իսկ 1928 թվականին ավարտել է Լենինգրադի պետական բեմարվեստի ինստիտուտը։ Նա իր կինոկարիերան սկսել է որպես դերասան, նկարահանվել է նշանավոր ռեժիսորներ Կոզինցևի, Տրաուբերգի և ուրիշների մոտ։ Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Քսաներկու դժբախտություն» կինոնկարն է (1930), այնուհետև նրա սցենարներով նկարահանվեցին «Սողոմոնի սիրտը» (1932), «Արդյոք սիրում եմ քեզ» (1934): Գերասիմովի ռեժիսորական վարպետությունը բացահայտվել է «Յոթ խիզախները» (1936 թվական), «Կոմսոմոլսկ» (1938 թվական), «Ուսուցիչը» (1939 թվական), «Երիտասարդ գվարդիա» (1948 թվական) և մի շարք այլ կինոնկարներում։ Լավագույն կինոէկրանավորումներից են «Դիմակահանդես»-ը (1941 թվական) և «Խաղաղ Դոն»-ը (1957-1958 թվականներ, 3 սերիա)։ 1931 թվականից դասավանդել է Համամիութենական պետական կինոինստիտուտում (1946 թվականից պրոֆեսոր)։ Գերասիմովի պրոֆեսիոնալ վարպետության վկաները եղան նաև «Մարդիկ և գազաններ» (1962), 1967 թվականի Մոսկվայի հինգերորդ միջազգային կինոփառատոնում Մեծ մրցանակի արժանացած «Ժուռնալիստը» և «Լճի մոտ» (1969) կինոնկարները։ 1972 թվականին Գերասիմովը էկրանավորում է «Սիրել մարդուն» երկսերիանոց գունավոր կինոնկարը, 1974 թվականին էկրանավորեց «Դուստրեր-մայրեր կինոնկարը։
Գերասիմովը նաև ռեժիսոր-մանկավարժ է։ Գերասիմովի աշակերտներից են ռեժիսորներ Լև Կուլիջանովը, Ֆրունզե Դովլաթյանը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941, 1949, 1951)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.